Զախարովան առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային տեղամասում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ տեղամասում։
«Մենք ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների առիթով եւ կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք սրում են էսկալացիան, լարվածությունը եւ, առավել եւս, հանգեցնում են մարդկային զոհերի։ Այս ողբերգական միջադեպը մեկ անգամ եւս հաստատեց Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելության ոչ բարձր արդյունավետությունը»,- ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մշտական ռիթմիկ աշխատանքի կատարմանը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գծով՝ ռուսական խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման համալիր միջոցառումների միաժամանակյա իրականացմամբ. «Մենք նաեւ կողմ ենք սահմանամերձ շրջանում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, եւ այստեղ, իհարկե, գնդակն արդեն Երեւանի դաշտում է։ Կազմակերպության մնացած անդամները նման քայլի պատրաստակամություն են հայտնել»։