ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի N 1673-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Համաձայն հրամանի՝ 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից:

ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ վերը նշված հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular