Ղրղզստան-Ուզբեկական սահմանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի ԱԻՆ սեյսմիկ կայանները Աստանայի ժամանակով 06.18-ին (00.18 GMT) գրանցել են երկրաշարժ։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 400 կմ հարավ-արևմուտք՝ Ղրղզստանի տարածքում»,- ասվում է սեյսմոլոգների հաղորդագրության մեջ։
Դատելով քարտեզից՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոն է դարձել Ղրղզստանի Նուրա լեռը, որը գտնվում է Ուզբեկստանի հետ սահմանի մոտ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.6 մագնիտուդ: