ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում նախագահ են ուզում ընտրել, իսկ Փաշինյանը սրում է իրավիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի խորհրդարանն արդեն ամսի 9-ին կընտրի նոր նախագահ։ Դեռևս Արցախի խորհրդարանական ուժերը չեն բացահայտում, թե ում են առաջադրելու Արցախի նախագահի պաշտոնում, սակայն Արայիկ Հարությունյանի հրաժարականից և պետնախարարի պաշտոնում անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի նշանակումից հետո գրեթե բոլորը միաբերան նշում են, որ հենց Շահրամանյանն էլ լինելու է Արցախի հաջորդ նախագահը։ Միակ քաղաքական ուժը, որը դեմ է այս զարգացումներին Արցախում անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունն է, որը թեկնածու չի առաջադրի, քվեարկությանը չի մասնակցի, իսկ նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։

Նախօրեին նա հայտարարել է, թե ոչ ոք չպետք է նկուղներում որոշի, թե ով է դառնալու Արցախի նախագահը, ուստի և Արցախի բանկիչներին կոչ է արել բողոքի ակցիայի դուրս գալ։ Այն, որ Սամվել Բաբայանն առանձնապես մեծ հեղինակություն և հարգանք չի վայելում Արցախում պարզից էլ պարզ է։ Բաբայանը, ընդհակառակը, ուղարկվել է Արցախ Նիկոլ Փաշինյանի կողմից, իրավիճակը թեժ պահելու և իր վերահսկողությունն ապահովելու համար, ուստի, բնականաբար զարմանալի չէ, որ Արցախում ընթացող ներքաղաքական պրոցեսներից խորհրդարանում 9 պատգամավոր ունեցող քաղաքական ուժին աշխատում էին հեռու պահել, ընդդիմությունը և իշխող «Ազատ հայրենիք» խմբակցությունն իրար հետ էին որոշում, թե ինչ պետք է անել և ինչպես պետք է մասնակցել, այդ կապակցությամբ էլ Արցախի Ազգային ժողովի նախագահ դարձավ ամենափոքր խմբակցություններից մեկի ՀՅԴ-ի ներկայացուցիչը։

Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանը, որն ակտիվորեն առաջ է տանում Ադրբեջանի հետ համագործակցելու և ինտեգրվելու գաղափարը, փորձելու է այս անգամ էլ սրել իրավիճակը և բանը հասցնել ընդհուպ բախումների։ Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն արդեն իսկ հայտարարել է, որ եթե Արցախում արյուն հեղվի, իսկ դրա նախանշաններն առկա են, ապա այդ արյունն Արայիկ Հարությունյանի վզով է մնալու։ Տիգրան Պետրոսյանին, նշենք, ժամանակին այդ պաշտոնում պարտադրել էր նշանակել հենց Նիկոլ Փաշինյանը։ Արցախում չափազանց փոքր հենարան ունեցող Հայաստանի գործող վարչախումբը, բնականաբար իրավիճակը փորձելու է օգտագործել Արցախում իր ազդեցությունը չկորցնելու և ադրբեջանական նարատիվներն առաջ տանելու համար, իսկ Սամվել Բաբայանն այդ առումով «հրաշալի» թեկնածու է։

Անահիտ Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular