ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խայտառակ իրավիճակ. վիզա ստանալու հերթեր են գոյացել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր հոդված՝ վիզա ստանալու հերթերի առաջացրած անհարմարությունների մասին: Մասնավորապես, շատքաղաքացիներ, որոնք ցանկանում են ամենատարբեր նպատակներով մեկնել
Հայաստանից, բախվում են վիզա ստանալու հերթերի եւ արժանապատվությունը նսեմացնող երեւույթների: Թե ինչեր են կատարվում
վիզա կենտրոնների այս անսկիզբ ու անվերջ հերթերի հետեւում, «Ժողովուրդ»
օրաթերթն արդեն գրել է, սակայն ինչ է անում ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, դեռ բացահայտված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու, թե 4-5 ամիս
«անշարժ» մնացող հերթերում սպասող քաղաքացիների խնդիրների լուծման,
մասնավորապես՝ վիզաների տրամադրման գործընթացը հեշտացնելու եւ արժանապատիվ
լուծում տալու համար ինչ գործուն քայլեր է անում ԱԳՆ-ն:

Հարցմանն ի պատասխան՝ մեզ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին,որ օտարերկրյա պետությունների կողմից մուտքի վիզաների տրամադրումը հանդիսանում է «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի» 5-րդ հոդվածով սահմանված հիմնական գործառույթներից մեկը, որն իրականացնելիս դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ, եւ որեւէ երկրի արտաքին գերատեսչություն իրավասու չէ միջամտելու այդգործընթացին եւ անմիջական վերահսկողություն իրականացնելու լծակներ չունի:

«Այնուամենայնիվ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պատեհ
առիթով բարձրացնում է խնդրո առարկա թեման, որը հիմնականում վերաբերում է
եվրոպական երկրների՝ մուտքի վիզաների տրամադրման
ծառայությանը (այցելության օր ամրագրելը)՝ քաղաքացիներին առավել մատչելի, այսինքն՝ խելամիտ ժամկետում հասանելի դարձնելու համատեքստում:

Վերոնշյալ հարցը բազմիցս քննարկվել է թե՛ ԵՄ կողմի եւ թե՛ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ գերատեսչությունների գործընկերների հետ համատեղ հանդիպման ընթացքում:

Ըստ նախարարության դիտարկումների եւ դեսպանությունների կողմից
ներկայացվող հիմնավորումների, որոնք հիմնականում հաստատվում են պաշտոնական վիճակագրության տվյալներով, խնդիրները հիմնականում ծագում են ոչ թե մուտքի վիզա ստանալիս ընթացակարգերի, այլ ժամադրության օր ամրագրելու քայլում, որը, հետքովիդային ժամանակաշրջանից սկսած (2022թ. գարուն-ամառ), էապես վատթարացել է դիմորդների կտրուկ աճի պատճառով։

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ նախորդ համադրելի տարիների (2018,2019) համեմատ՝ մի շարք եվրոպական երկրների կողմից շենգենյան մուտքի վիզա տրամադրելու դիմումների քանակն աճել է 40-50 եւ ավելի տոկոսով, որին ոչ բոլոր դեսպանություններն են պատրաստ եղել իրենց կարողություններով եւ մարդկային ռեսուրսներով։ Որոշ դեսպանությունների հաջողվել է ժամադրությունների ընթացակարգը բարելավել, որոշներին՝ ոչ այնքան։
։
Հատկանշական է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցների համար հարցը նույնպես մեծագույն մտահոգության առարկա է։ Միեւնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու վերոնշյալ պայմանների բարելավման ուղղությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խնդրո առարկա թեման եւ իր իրավասությունների շրջանակներում շարունակելու է հետեւողական լինել՝ վիզաների տրամադրման գործընթացների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում»։

Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է՝ դեսպանատների առջեւ ամբոխի նմանվող հերթերի, դրանց վերահսկողության ու կարգավորման հարցում ՀՀ ԱԳՆ-ն, մեծ հաշվով, իրավասություն չունի. միջազգային օրենսդրությունն է գործում: Հետաքրքիր է՝ ինչու այդ դեպքում Հայաստանում էլ չի գործում ՀՀ օրենսդրությունը նույն ուժգնությամբ եվրոպացիների նկատմամբ՝ բալանսավորելու իրավիճակը:

Ակնհայտ է, որ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացին բազմակի անգամ նվաստանում է օտարերկրյա դեսպանություններում, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անկարող է լուծել այդ նվաստացման հարցը: Սա ազգային արժանապատվության հարց է:

Ամբողջությամբ հոդվածը՝
«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular