ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցից ջղաձգվում են, ինչպես ցուլը՝ աչքի առջև թափահարվող կտորից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 2-ին նշվեց Արցախի անկախության հռչակման 32 ամյակը։ Դե, նշելն այս դեպքում գուցե ճիշտ բնորոշումը չէ, քանզի, որպես կանոն, ամեն տարի Արցախում ու նաև Հայաստանում մեծ շուքով էր նշվում այդ իրապես տոնը, բայց այս տարին նշանավորվում է նրանով, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանության ղեկը ստանձնած անձը հայոց պատմության մեջ աննախադեպ զիջման մասին է հայտարարել, այն է՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու։ Արցախի անկախության հռչակման նշանակությունն այս պայմաններում ավելի խորհրդանշական է դառնում, քանի որ Ադրբեջանը իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով փորձում է վերացնել Արցախում ստեղծված պետականությունը, իսկ երկարաժամկետ պլանում առանցքային է Արցախի հայաթափման նպատակը, որպեսզի Արցախյան հակամարտության թեման վերջնականապես փակվի։

Բայց մինչ օրս Բաքուն դիմադրության է հանդիպում, բացառությամբ Հայաստանի իշխանությունների: Հանուն Արցախի պայքարը համահայկական ու գոյաբանական նշանակություն է ձեռք բերել ՝ գոնե այդ գաղափարի շուրջ հանրային կոնսոլիդացիայի շրջանակներում, քանի որ Արցախի ու Հայաստանի թեմաներն օրգանապես փոխկապակցված են, Արցախի չգոյությունը ենթադրելու է նաև Հայաստանի կամ հայկական պետականության չգոյություն։ Թերևս այս ուղերձի շրջանակներում է տեղավորվում Արցախի անկախության հռչակման օրը սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում Արցախի շրջափակման դեմ բողոքի ցույցերի անցկացումը։ Իսկ Երևանում՝ Ազատության հրապարակում ընդդիմությունը հավաք նախաձեռնեց՝ ցույց տալու համար, որ աջակցում են Արցախի արդար պայքարին։ Բայց ոչ պատահականորեն հավաքի անցկացումը ՀՀ իշխանություններն անմիջապես սվիններով ընդունեցին։

Միջազգայնորեն Հայաստանի ստորացումը լուռ ընդունող և արդարացնող քպականներն ու մերձիշխանական շրջանակները հանկարծ միանգամից լեթարգիական քնից զարթնեցին ու սոցցանցային հարթակում «րոպեում 10 գրառում» արագությամբ սկսեցին հեգնել, քննադատել, «դատափետել» հավաքի մասնակիցներին, մյուս կողմից էլ՝ արժեզրկել նման հավաքի գաղափարը։ Իսկ իշխանության սրտի «փորձագետները», իրենց սովորության համաձայն, կեղծ տեղեկություններ էին ներկայացնում հավաքի մասնակիցների հետ կապված, օրինակ՝ կադրեր էին «պտտում»՝ արված հավաքից դեռ կես ժամ առաջ՝ ցույց տալու համար, թե այն այնքան էլ բազմամարդ չէր կամ, ավելին, սակավամարդ էր։ Եթե հանրահավաքը լիներ կոնկրետ իշխանությունների հրաժարականի պահանջով, այսինքն՝ բովանդակային առումով հենց հակաիշխանական լիներ, ապա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ իշխանությունների նման մոտեցումը, թե նրանք պաշտպանվում են։

Իհարկե, հավաքի ընթացքում եղան իշխանություններին ուղղված քննադատություններ ու մեղադրանքներ, նաև հրաժարականի պահանջներ, և դա բնական է, քանզի այսօր Արցախում ստեղծված ծայրահեղ իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն միջոցառումն ինքնին իր օրակարգով, իր բովանդակությամբ, իր ասելիքով և ուղերձներով Արցախի անկախության օրվանն էր նվիրված։ Փաստորեն ստացվում էր, որ իշխանականները կոնկրետ ծաղրում, հեգնում էին Արցախի անկախության ու ընդհանրապես Արցախ հասկացության հետ կապված գաղափարները։ Եվ սա, որքան էլ զազրելի, միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից սպասելի է: Այս ամենը չի կարող խորքային պատճառներ չունենալ: Բնական է, որ յուրաքանչյուր հայի համար Արցախի անկախությունն ու դրա պահպանումն արժեք է։ Սակայն ՀՀ այսօրվա իշխանությունների ու նրանց «պոչը» համառորեն պահողների համար Արցախի սուբյեկտայնության հարցը միշտ էլ երկրորդական նշանակություն է ունեցել։

Դրա համար էլ իշխանությունները հայտարարում էին, թե իրենց կատարած «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը, կամ իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ Արցախի նախագահին անվանում էին ՀՀ Արցախի մարզպետ։ Միևնույն ժամանակ անկարևոր չէ արձանագրել, որ այս անգամ Արցախի սուբյեկտայնության արժևորումից ու Արցախի շուրջ համախմբվելու գաղափարից իշխանություններն ու մերձիշխանական շրջանակները չափից շատ էին ազդվել, չափից ավելի էին հիստերիայի մեջ ընկել, ու նրանց գործողությունները հիշեցնում են աչքի առջև թափահարվող կտորից կատաղած ցլի ջղաձգումներ: Հասկանալի է՝ իրենք են Արցախին մենակ թողել Բաքվի երախում, իրենք են այս ամբողջ պատուհասի մեղավորը։ Մյուս կողմից էլ՝ սոցցանցերը ստատուսներով ողողելու փութաջանությունը վկայում է այն մասին, որ նրանց ներքին անհանգստությունները խորանում են՝ հատկապես կապված այն հանգամանքի հետ, որ Արցախում փոփոխություններ են տեղի ունենում, որը չի տեղավորվում Հայաստանի իշխանությունների քաղաքական «կուրսի» շրջանակներում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular