ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շահրամանյանի շուրջ լայն կոնսենսուս կա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Արցախում քաղաքական լայն քննարկումների ժամանակահատված է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև խորհրդարանում ԱՀ նախագահի թեկնածուների հնարավոր հարցի քննարկումը, քաղաքական ուժերը փորձում են իրենց դիրքորոշումները հստակեցնել։ Մեր արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս պահին հիմնական թեկնածուն ԱՀ պետնախարար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանն է, որը քաղաքական-հասարակական ամենալայն աջակցությունն ունի։ Արցախում նշում են, որ Շահրամանյանը կոնսենսուսային թեկնածու է դարձել մի շարք պատճառներով. նախ՝ անկուսակցական է, երբեք ներքաղաքական իրավիճակներին և ինտրիգներին պաշտոնի բերումով չի միջամտել (հիմնականում ուժային պաշտոնների է եղել), ինչպես նաև բոլոր գործընկերների հետ բոլոր առումներով եղել է անկեղծ։

Արցախի մեր աղբյուրի խոսքերով, այդ իսկ պատճառով Շահրամանյանի նկատմամբ առկա է հարգանք, և, անկախ նրանից՝ պաշտպանում են նրա թեկնածությունը, թե ոչ, առկա է կոնսենսուս՝ հատկապես փոխըմբռնելի լինելու մասով։ Որքան էլ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում խոսվում է, թե Շահրամանյանը Արցախի նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի թեկնածուն է, մեր տեղեկություններով, իրականությունը մի փոքր այլ է: Բանն այն է, որ նրա նկատմամբ համակրանք ունեն նաև Արայիկ Հարությունյանը, քաղաքական այլ ուժեր, ի դեպ, այդ թվում՝ արտախորհրդարանական։

Ավելին, անգամ Սամվել Բաբայանը, որը, կարծես թե, այլ պլաններ ունի, այս իրավիճակում չի թաքցնում, որ ոչինչ չունի Սամվել Շահրամանյանի դեմ, և իր խնդիրները «ծրագրային են և Արցախի ապագայի հետ կապված հարցեր են»։ Անկախ այն հանգամանքից, թե Արցախում իրադարձություններն ինչպես կզարգանան և քաղաքական ինտրիգներն ինչպիսի դրսևորումներ կունենան, ըստ էության, Արցախում կարծես թե լայն հասարակական-քաղաքական կոնսենսուսը ձևավորվում է հենց Շահրամանյանի շուրջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular