ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ խմբակցության ղեկավարն ասում էր՝ ոչինչ, թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան. Մարության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը խոչընդոտում եւ խանգարում էր, որ 6 եւ 8 մետրանոց ավտոբուսները ձեռք բերվեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Այդ կապույտ ավտոբուսները, որոնք ասում են՝ լավը չէ, իրենք ինձ երբ հեռացրել են 2 անգամ արդեն այդ գնումը կատարել են, եթե գտնում են, որ դրանք լավը չեն, ապա ինչո՞ւ են գնում: Դա նշանակում է, որ իրենց ամբողջ խոսույթը ապատեղեկատվություն է: Այսինքն՝ դու իմանալով որ դա վատն է, բերո՞ւմ ես վատ բան: Երբ գործադիրը ուզում էր բերել 6 եւ 8 մետրանոց ավտոբուսները, իրենք ամեն կերպ խանգարել եւ խոչընդոտել են մեզ: Մենք դիմել էինք Կառավարությանը, սակայն մեզ գումար չէին տվել, պետք էր շատ հասարակ բան անել, պետք էր ավագանու քվեարկությամբ պահուստային ֆոնդից գումարը հանել եւ պետք էր ընդամենը քվեարկել:

Եվ նախորդ օրը ես խմբակցության ղեկավարից ստանում զանգ այն մասին, որ կառավարությունից ազդակ ունենք, որ այդ ավտոբուսները չպետք է գան, ասում եմ՝ ինչպե՞ս թե, ասում է՝ դե իրենք ասում են, որ այդ ավտոբուսները լավը չեն: Ասում եմ՝ բայց մարդիկ հիմա չեն կարողանում գործի գնալ-գալ, ասում է՝ դե ոչինչ թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան, ես 1-2 րոպե պաուզա տվեցի, ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ դա դավաճանական քայլ է երեւանցիների նկատմամբ, եւ մենք դա չպետք է թույլ տանք: Հաջորդ օրը այդպես էլ չհավաքվեց 33 ավագանու անդամը եւ ԲՀԿ-ն անտեղյակ ամեն ինչից, եկան ու իրենց շնորհիվ եղավ քվորում,ը եւ այսօր երեւանցիներն ունեն այդ ավտոբուսները: Այդ քաղաքական ուժը պատրաստ է մեկ միլիոն մարդու թողնել առանց տրանսպորտի: Երբ արդեն հանգիստ խոսում էինք, ինձ ասացին՝ դե պարոն Մարության, դուք բերում եք այդ ավտոբուսները, դուք նաեւ մեր կուսակցությունից չեք, ձեր ռեյտինգը բարձրանում է, այդպես ո՞նց կլինի»,- պատմել է Հայկ Մարությանը:

Անդրադառնալով իշխանականների այն պնդմանը, որ Կառավարությունն է աջակցել, որպեսզի ձեռք բերվեն ավտոբուսներ, Մարությանն արձագանքեց.

«Բա ի՞նչ պիտի աներ, այդ գումարը տնի՞ց է բերել: Այդ գումարը Կառավարությունը չի փակելու, դա փակելու է ապագա կառավարությունը, որովհետեւ դա վարկ է: Եվ հայաստանցիներն են այս վարկը փակելու երկար ժամանակ»:

Այն դիտարկմանը, թե ինքը ինչ աշխատանք որ արել է մայրաքաղաքում, վերագրում է միայն իրեն, Մարությանն ասաց.

«Ես երբեւիցե չեմ ասել՝ ես, ես հաշվետվություն եմ տվել, թե այդ 3 տարվա ընթացքում ինչ է արվել: Ես բացարձակ համաձայն չեմ, որ դա քաղաքական թիմն է արել: Այդ ամբողջ աշխատանքն անում է գործադիրը, դա թիմն էր, որը ես էի հավաքել: Երբ մենք օրինակ՝ աղբահանության խնդիրը փորձում էինք լուծել, կառավարությունը բացարձակ չի օգնել, ոչ գումար է տվել, անգամ ասում էին՝ պետք չէ, որ լինի պետական հիմնարկը, պետք է սեփական մի ընկերությանը տանք, իսկ ես պնդում էի, որ դա պետք է համայնքային լինի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular