ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատուլին․ Փաշինյանը «գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը «գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ։ Այս կարծիքն է հայտնել  ՌԴ  խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում:

«Փաշինյանն էլ ավելի շատ, էլ ավելի ամկեղծ ու էլ ավելի լկտի է խոսում Ռուսաստանի մասին։ Մեր պատվիրակությունների հետ պաշտոնական բանակցությունների ժամանակ Փաշինյանն իրեն ավելի ու ավելի անբարյացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմությունը բավականաչափ ուժեղ չէ և բավականաչափ վարկաբեկված է՝ անհիմն կերպով մեղադրվելով անցյալի մեղքերի մեջ։ Փաշինյանը, հաջողության դեպքում, Հայաստանը կվերածի սովորական մերձավորարևելյան երկրի, որտեղ «առնել-ծախելը» գլխավոր իմաստն է, որտեղ անձնական բարգավաճումից բացի այլ, էական ազգային շահեր չկան։ Նրա շրջապատում արդեն կան մարդիկ, ովքեր բացահայտ խաղադրույք են կատարել թուրքերի, ադրբեջանցիների հետ համատեղ բիզնեսի վրա, ինչը նախկինում կտրականապես անհնար էր»,- ասել է Զատուլինը։

Հայաստանի հակառակորդների համար ձեռնտու է իշխանության ղեկին ունենալ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, համոզված է Զատուլինը։ Արևմուտքը վստահ է, որ ներկայիս վարչապետն ի վիճակի է «Ռուսաստանին դուրս մղել» հանրապետությունից, պարզաբանել է խորհրդարանականը։

«Փաշինյանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի, այսինքն՝ Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենահարմար առաջնորդն է։ Հենց Փաշինյանի օրոք Հայաստանը կրեց նվաստացուցիչ պարտություն՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզներում։ Այս տեսանկյունից պատահական չէ, որ ողջ հռետորաբանությամբ հանդերձ, Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են Փաշինյանի իշխանության ղեկին մնալով։ Փաշինյանն, անկասկած, հույս ունի, որ իր վերակողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք, բանակցությունները Բրյուսելում, Վաշինգտոնում,   այցերը արևմտյան մայրաքաղաքներ,  Արևմուտքին տպավորություն են ներշնչել, որ Փաշինյանն այն մարդն է, ով վաղ թե ուշ կարող  է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։ Դրա վկայությունն է Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը բոլոր մակարդակներում քարոզչության հետևանք է, որը բխում է, այդ թվում՝ Փաշինյանին և նրա կառավարությանը սատարող շրջանակներից։ Նա յուրովի է ներկայացնում իրավիճակը և կարծում է, որ Ռուսաստանն, իրոք, այսօր խրված է Ուկրաինայում։ Դեռևս հատուկ ռազմական գործողության սկզբնական փուլում նա խոսում էր Արևմուտքում, որ Ռուսաստանի հաղթանակը ձեռնտու չէ Հայաստանին, որպեսզի Խորհրդային Միությունը չվերականգնվի»,- շարունակել է Զատուլինը։

Ինչպես հայտնում է EADaily-ն, իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը սխալ է անվանել անվտանգության ոլորտում Հայաստանի լիակատար կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Հանրապետության վարչապետի խոսքով, այսօր Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի, և «ցանկության դեպքում էլ չի կարողանա ապահովել Հայաստանի պահանջները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular