ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին չպետք է մտածենք, Եվրոպայում ավանգարդ երկիրը Թուրքիան է. Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երանի մի օր արթնանայինք եւ տեսնեինք, որ մեր հայրենիքը մաքրվել է այն մարդկանցից,  որոնք ինքնուրույն չեն գործում եւ մեր շահերից բխող որոշումներ չեն ընդունում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մի օր կարող է արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանը հեռացել է մեր տարածաշրջանից:

«Երանի մի օր արթնանայինք ու տեսնեինք, որ ունենք իշխանություն, որը ռզմաքաղաքական իրավիճակից, անվտանգության միջավայրի առանձնահատկությունները, ներքին ու արտաքին մարտահրավերները հաշվի առնելով որոշում ընդունելով առաջնահերթություններն են առաջ տանում, ոչ թե երկրորդական պահերը:

Ես ձեզ հավաստիացնում եմ, որ նույնիսկ այս դժվարին պայմաններում հայ ժողովուրդն է մեր դիրքերի պաշտպանողը, մեր սահմանները պահողը, եւ եթե նորմալ ղեկավարներ լինեն, նա ի վիճակի է մեր երկիրը պաշտպանելու համար: Ովքեր փորձում են այդ ամենը գցել ուրիշների վրա, նշանակում է չեն աշխատում»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, ՀԱՊԿ-ն է, որ բազմակողմ հարթակով ապահովում է Հայաստանի եւ մյուս երկրների անվտանգությունը. «ՆԱՏՕ-ի հետ մենք այն ժամանակ համագործակցել ենք, որովհետեւ մեր հարեւան երկիրը՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը, լայն շրջանակներում համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ մենք համագործակցել ենք, որ տեղեկատվական համակարգին տիրապետենք»:

Ինչ վերաբերում է դեպի ՆԱՏՕ գնալուն, Սեյրան Օհանյանն ասաց. «ՆԱՏՕ-ի առաջատար ստորաբժանումը, Արեւմուտքի ավանգարդը մեր տարածաշրջանում Թուրքիան է: Մենք այսօր դրա մասին չպետք է մտածենք: Դա նշանակում է չտիօրապետել մեր աշխարհագրությանը: Աշխարհագրորեն մենք ավելի շատ ՀԱՊԿ-ին ենք մոտ, քան Արեւմուտքին: Մենք հին պատմամշակութային ավանդույթներ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, հատկապես ՌԴ-ի հետ: Մյուս կողմից մենք գտնվում ենք Արեւմուտքի եւ Արեւելքի հատման կետում եւ կարող ենք նեւ կամուրջ հանդիսանալ նրանց միջեւ»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular