ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ երկրների փրկարարները զորավարժություն կանցկացնեն ԲելԱԷԿ-ի տարածքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի Բելառուսի ատոմակայանում կանցկացվի ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժությունը՝ նվիրված միջուկային և ռադիացիոն անվտանգության ապահովմանը, հայտնում է «Ինտերֆաքսը» հղում անելով ՝ Բելառուսի ԱԻՆ մամուլի ծառայությանը։

«Վաղը՝ սեպտեմբերի 4-ին, ԲելԱԷԿ-ի տարածքում և Օստրովեց շրջանում հատուկ տակտիկական զորավարժություններ կանցկացվեն  բնակչության միջուկային և ռադիացիոն անվտանգությունն ապահովելու համար»,- շաբաթ օրը հայտնել են նախարարությունից։

Բելառուսի ԱԻՆ-ի հաղորդմամբ, «ծրագիրը նախատեսում է ԱԻՆ և ՆԳՆ հատուկ տեխնիկայի, հյանդերձավորված անձնակազմի  տեղաշարժ ևաշխատանք, նախազգուշացման համակարգի ակտիվացում և բնակավայրերից քաղաքացիների տարհանում»։

 

Նախօրեին Բելառուսում անց է կացվել ՀԱՊԿ անդամ երկրների փրկարարների «Ժայռ-2023» բաց զորավարժությունը։ Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա զորավարժությունների ցուցադրական մասը։

Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսում ընթանում է «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը։ Զորավարժություններն անցկացվում են Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի շրջանների զորավարժարաններում և տարածքներում՝ 2,5 հազար զինվորականների և ավելի քան 500 միավոր տեխնիկայի մասնակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular