ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին և հայտարարել նրան փոխարինողին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ալեքսեյ Ռեզնիկովին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու փաստը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ վկայաբերելով Զելենսկիի  տեսաուղերձը։

«Այս շաբաթ խորհրդարանին կառաջարկվի նաև կադրային որոշում կայացնել։ Ես հիմա ուզում եմ դա որոշակիացնել։ Որոշեցի փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովն անցավ լայնամասշտաբ պատերազմի  ավելի քան 550 օրվա միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- ասել է նա։

Ըստ Ուկրաինայի նախագահի, նախարարությունը պետք է ղեկավարի Ռուստեմ Ումերովը։

 

«Ուկրաինայի Գերագույն խորհուրդը լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ներկայացման կարիք չունի։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը»,- ավելացրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular