Ընդդիմության հիմնական թերություններից մեկն այն է, որ լայն կոնսոլիդացիա չկա. Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸնդդիմության հիմնական թերություններից մեկն այն է, որ լայն կոնսոլիդացիա չկա, եւ այն, ինչ առաջարկում է Վագեն Մանուկյանը, անհրաժեշտություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացնում ենք քաղաքական տարբեր ուժերի, տարբեր ղեկավարների հետ: Այս հանրահավաքը ցույց տվեց, որ ժողովրդի մեծ մասը կանգնած է եւ աջակցում է Արցախին, այս պահը չպետք է բաց թողնել, ընդհակառակը, այն պետք է հիմք հանդիսանա, որ դրանից հետո համապատասխան ծրագրային աշխատանք իրականացվի լայն շրջանակների կոնսոլիդացիայով»,-ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ի հանրհավաքում նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն առաջարկել է ստեղծել 7-11 հոգանոց կոմիտե, որտեղ կներգրավվեն ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարները եւ կապահովեն կոնսոլիդացիա: