ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրառատում զինված հարձակում է եղել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա. կան վիրավորներ. ՕՐՕ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ մարտի 14-ին, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած քարոզարշավից հետո տեղի էր ունեցել վիճաբանության եւ ծեծկռտուք որի ժամանակ էլ գեներալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ով ոստիկանության ներքի զորքերի գնդապետ է, իր անձնական Մակարով տեսակի ատրճանակից օդ է կրակել։

Ըստ ՕՐՕ դաշինքի՝ վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր գյուղացիների հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը:

Հիշեցնենք, որ  Լեռնիկ Երանոսյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր «հերոսն» է, ով լուսաձայնային նռնակ էր նետել ցուցարարների ուղղությամբ:

«Հայկական ժամանակ» թերթն էլ գրել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին Լեռնիկ Երանոսյանը դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու եւ  այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular