ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դա անսպասելի որոշում էր». Վարդանյանը Ղարաբաղի ղեկավար Հարությունյանի հրաժարականի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rtvi.com-ը գրում է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն «անսպասելի» է անվանել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի որոշումը։ RTVI-ի հետ զրույցում Վարդանյանը կիսվել է իր կարծիքով։
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը բազմիցս քննարկվել է, սակայն նրա որոշումն անսպասելի էր։ Նա անցել է Արցախի անկախության համար մղվող պայքարի ողջ ուղին և ունի մեծ փորձ, ինչն Ադրբեջանում համապատասխան արձագանք է առաջացնում»,- ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական է տվել։ Որոշումը, նրա խոսքով, ընդունվել է հաշվի առնելով «վերջին շաբաթների ընթացքում բոլոր ներքին ու արտաքին խաղացողների և լայն հասարակության հետ փոխգործակցությունը»։ Բացի այդ, Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Գուրգեն Ներսիսյանին կառավարության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին և այդ պաշտոնում նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին, որին տրվել են «լայն լիազորություններ»։
Վարդանյանն ընդգծել է, որ ցանկացած հրաժարական «թեկուզ խաղաղ պայմաններում» մեծ սթրես է։ Բայց նա համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը կառավարած ղեկավարությունը, ինչպես նաև իշխանության նոր ներկայացուցիչները կկարողանան «արժանի կերպով լուրջ փորձություններ անցնել հանրապետության համար ծանր պահին»։
Ինքը՝ Վարդանյանը, չի նախատեսում առաջադրվել նախագահի պաշտոնում։ «Արցախ եմ եկել ոչ դրա համար: Ես եկել եմ այստեղ, որպեսզի արցախցիների հետ միասին անեմ ամեն ինչ, որպեսզի Արցախը մնա հայկական, ազատ, ապահով և երջանիկ ոչ միայն այսօրվա սերնդի, այլ նաև հազարավոր տարիներ այստեղ ապրած հայերի բազմաթիվ սերունդների համար»,- ասել է նա։
Ռուբեն Վարդանյանը նաև խոսել է Արցախի շրջափակման մասին և  ընդգծել, որ Արցախի ավելի քան 120 հազար բնակիչներ պետք է կարողանան «ազատ տեղաշարժվել միջանցքով», ինչպես նաև «կարողանան ապահով կերպով արտադրանք ստանալ»։ Այժմ, ինչպես նշել է Վարդանյանը, Ադրբեջանը ոտնահարում է Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները՝ «աշխատելու, սովորելու, ապրելու և ազատ տեղաշարժվելու»։
Վարդանյանը նաև պնդել է, որ Ադրբեջանն արհեստականորեն հումանիտար ճգնաժամ է ստեղծում, որպեսզի «Արցախի Հանրապետությանը ստիպի հրաժարվել սեփական օրենքներով սեփական հողի վրա ապրելու իրավունքից»։
«Ադրբեջանը նախ շրջափակում է անում՝ հումանիտար աղետ ստեղծում, հետո փորձում ստիպել մարդասիրական օգնություն ստանալ։ Ինչ-որ տարօրինակ համակարգ է՝ ստիպել մարդկանց վերացնել խնդիրը հենց իր ստեղծողի օգնությամբ, իսկ հետո սպառնալ պատիժներով, եթե դա չանեն: Ինձ թվում է սա ընդհանրապես աբսուրդի թատրոն է, սա ծաղր է մարդկային և միջազգային իրավունքի բոլոր նորմերի նկատմամբ»,- հավելել է Վարդանյանը։
Արցախի նախկին պետնախարարի խոսքով Բաքվի որոշումների վրա կարող են ազդել հենց իրենք՝ արցախները, Հայաստանի ղեկավարությունը, միջազգային հանրությունը և երեք երկրների միջև համաձայնագրի մաս կազմող Ռուսաստանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular