ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը սկսել է «Գաստելլո» անօդաչու թռչող սարքի արտադրությունը. բաղադրիչների մինչև 95 %-ը շուտով ռուսական կլինեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ixbt.com-ը գրում է, որ Ռուսաստանում սկսել են արտադրել «Գաստելլո» անվանմամբ կամիկաձե դրոններ։ Ռուսական այդ նոր կվադրիկոպտեր անօդաչու թռչող սարքը մշակվել է՝ հաշվի առնելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում գործող անօդաչու թռչող սարքերի օպերատորների ցանկությունները։ Մասնավորապես, այդ դրոնը գիշերը թռչելու և մթության մեջ օգտագործելու հնարավորություն կունենա։ Նոր արտադրության նախագծային հզորությունը ամսական հինգ հազար միավոր է։ Այդ անօդաչու թռչող սարքերը, որոնք հավաքվում են նոր հոսքագծի վրա, 30%-ով կազմված են ռուսական արտադրության բաղադրամասերից, մասնավորապես, դրանք ածխածնային շրջանակներն ու պատյաններն են։ Առաջիկա ամիսներին «Գաստելլո» հարվածային կվադրիկոպտեր անօդաչու սարքերի ռուսական բաղադրիչների թիվը կավելացվի մինչև 95%-ի: Անօդաչու սարքն ունի First Person View աջակցություն, այսինքն թույլ է տալիս իրական ժամանակում տեսանյութ փոխանցել  օպերատորին։

Անօդաչու թռչող սարքը ստացել է օդաչու, Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Գաստելլոյի անունը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին խոցված ինքնաթիռն ուղղել էր դեպի թշնամու շարասյունը և ոչնչացրել այն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular