ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Միշել, դու եւ քո խամաճիկ Նիկոլը այլեւս չեք կարող հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Արցախի հերոսական ժողովուրդն աննախադեպ դիմադրություն է ցույց տալիս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր Արցախում հայ մայրը իր սոված երեխան գրկին մերժում է թշնամու կողմից առաջարկվող սնունդը եւը հայտարարում, որ այս պայքարը ինքնության պայքար է, արժանապատվության պայքար է, հայրենի հողում ապրելու եւ ինքնորոշման պայքար է: Կեցցե΄ արցախահայությունը, կեցցե΄ Արցախը: Այս հանրահավաքը սովորական եւ հերթական հանրահավաք չէ, այս հավաքն ունի առավելություն: Այսօր հայ ժողովրդի համազգային ձայնը շատ կարեւոր է մեր հետագա քայլերի եւ գործողույթւոնների համար: Այսօր համասփյուռ  հայ ժողովուրդը միջազգային հանրությանը մեր բարեկամ դաշնակից երկրներին եւ մեր թշնամիներին շատ հստակ ասում է, որ  ՀՀ իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը դա հայ ժողովրդի օրակագը չէ, հայ ժողոովուրդը մերժում է այդ օրակարգը եւ պատրաստ է պայքարել իչ հայրենիքի համար»,-ասաց նա:

 Դիմելով արցախցիներին՝ նա ասաց, որ իրենց տոկունությամբ գրում են հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը, յուրաքնաչյուր արցախցի իր դիմադրությամբ պաշտպանում է Հայաստանի որեւէ գյուղ, որեւէ քաղաք. «Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը եւ հետեւաբար սա միայն արցախցու պակյքարը չէմ, սա ողջ հայ ժողովրդի պայքարն եւ այս հրապակից մեր ամբողջական զորակցությունն ու աջացությունն ենք հայտնում Արցախի ու արցախցու պայքարին»:

Սաղաթելյանը խոսքն ուղղելով միջազգային հանրությանն ու դերակատարներին նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք հստակ գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին եւ դատապատեց նրանց, որոնք երկակի ստանդարներ են կիրառում եւ հրաժարվում են իրենց իսկ հռչակած սկբունքներից:

«Շառլ Միշելն ասում է՝ եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը՝ վկայակոչելով նաեւ երեկվա Ադրբեջանի կողմից  էսկալացիան: Պարո΄ն Միշել, մենք այլեւս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան  ունենք:  Թշնամին գտնվում ե ՀՀ ինքնիշխան տարածքում, մեր հայրենիքը օկուպացված է Ադրբեջանի կողմից եւ գտնվում է շրջափակման մեջ եւ հայ ժողովուրդը այլեւս զիջելու տեղ չունի: Դու եւ քո խամաճիկ Նիկոլը այլեւս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել: Բոլոր միջնորդները, միջազգային դերակատարները  պետք է հստակ իմանան այն անձը, որ խոսում է Հայաստանի անունից, հայ ժողովրդին չի ներկայացնում եւ նրա հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է: Փաշինյանը որեւէ լեգիտիմ իրավունք չունի ՀՀ երպետական օրենսդրությամբ, Սահմանադրությամբ, անկախության հռչակագրով  արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու: Արցախը երբեք Ադրբեջանի կազմում  չի լինելու»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular