ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող ուժերը պետք է հավաքվեն, ստեղծեն 7-11 հոգանոց կոմիտե, պայմանագիր ստորագրեն. Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած. Շատ հստակ է ծրագիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Իսկ ինչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղաղ ապրի՞: Ոչ, նրանք ասում են, որ Երեւանն իրենց պատմական հողն է, այսինքն իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո Հայաստանը: Զուգահեռ այդ աշխատանքը կատարվում է: Զուտ մաթեմատկորեն գհարցը չի լուծվում, եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում, եւ առանձին՝ Արցախի հարցը: Դրանք իրար հետ շաղկապված են, մեկն առանց մյուսի կմեռնի: Արցախը կանգնում է եւ հայտարարում է պայքար, ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղությանը, որ Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն: Ասում է՝ սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի: 

Իսկ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք: Դա ոչ միայն բայորական կամ ազգային ու քաղաքական տեսակետից սխալ է, յլ սխալ է ի սկզբանե, որովհետեւ Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը հավելեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինչ-որ միջազգային կառույցներ պետք է ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը. «Սուտ է ասում, չկա այդպիսի բան: Ռուսական բանակն այնտեղ կանգնած է, այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիները ուզում են մեքենայով ապրանք տանել, չեն կարողանում, էդ ո՞նց է այդ խնդիրը միջազգային կարգով լուծվում, դա անլուծելի խնդիր է»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր ազգի ու պետության շահերի հարցը լուծվելու է ոչ թե որեւէ այլ երկրում, այլ հենց Երեւանում:

«Այդ ազգային հարցերը մենք ժողովրդով որոշել ենք, եկել ենք համաձայնության եւ դրա հիման վրա գրել ենք հռչակագիր, որը դարձել է մեր պետության, մեր Սահմանադրության հիմքը: Նիկոլը խախտում է Սահմանադրությունը»:

Վազգեն Մանուկյանը դիմեց ուժային կառույցներին. «Հիշեք, որ դուք երդվել ենք երկիրը, Սահմանադրությունը պաշտպանելու, ոչ թե Նիկոլին պաշտպանելու: հավաքվեք իրար հետ ընտանիքներով խոսեք: Ձեր առօրյա պարտականությունները շարունակեք կատարել, բայց քաղաքական այն որոշումները, որոնք հակասում են մեր սահմանադրությանը, դու պարտավոր չեք կատարել, դուք մեղսակից կլինեք, եթե կատարեք»:

Նա ընդգծեց, որ եթե Հայաստանն է, Արցախի պես նույն պնդությամբ, համառությամբ, սկզբունքների շուրջ համախմբված մնան, աշխարհը հաշվի կնստի մեզ հետ: «Պետք է լինի ազգային ժողովրդական շարժում: Ժամանակն է նորից վերադառնալ այդ վիճակին: Կան կարող ուժեր, ես գտնում եմ, որ նրանք պետք է համախմբվեն, իրար հետ  պայմանագիր կնքեն, որ գնում ենք այս խնդիրը լուծելու, ամեն մեկս ունի այս լիազորությունը, այս պարտավորությունը: Նրանք պետք է 7-11 հոգանոց կոմիտե ստեղծեն, որը ղեկավարելու է շարժումը: Դրանից հետո կոմիտեն պետք է որոշում ընդունի եւ բոլորը պետք է ենթարկվեն այդ որոշումներին: Այդ կոմիտեի առաջին հաղթանակը պետք է լինի իշխանությունը փոխելը: Դա բաքվում եւ Անկարայում կընկալեն որպես մեծ պարտություն: Ես կոչ եմ անում բոլոր կարող ուժերին՝ համախմբվել, իրար հետ պայմանագիր ստեղծեն, ստեղծեն այդ կոմիտեն, բայց այդ կոմիտեն այստեղ պետք է քվեարկվի»,-ընդգծեց նախկին վարչապետը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular