ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կարող են երկու անհատ որոշել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրար, թե՞ ոչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կարևոր է, որ երկուսդ էլ միևնույն համոզմունքներն ու սկզբունքներն ունենաք: Հարկավոր է ընդհանուր հետաքրքրություններ ունենալ: Դժվար է պահպանել ընկերությունը, աոավել ևս ամուսնությունը, եթե չկան ընդհանուր հետաքրքրություններ: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ եթե ձեզանից մեկը սիրում է, ասենք, զբոսնել, իսկ մյուսը՝ ոչ, ուրեմն դուք չեք կարող ամուսնանալ: Անպայման չէ: Գուցե դուք ուրիշ ավելի կարևոր, ընդհանուր հետաքրքրություններ անեք: Բացի այդ, կարող ես ուրախություն պատճառել ապագա կողակցիդ՝ մասնակցելով օգտակար զբաղմունքների պարզապես այն պատճառով, որ դա հաճելի է նրան:

Ինչպե՞ս կարող են երկու անհատ որոշել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրար, թե՞ ոչ


Կարևոր է, որ երկուսդ էլ միևնույն համոզմունքներն ու սկզբունքներն ունենաք: Հարկավոր է ընդհանուր հետաքրքրություններ ունենալ: Դժվար է պահպանել ընկերությունը, աոավել ևս ամուսնությունը, եթե չկան ընդհանուր հետաքրքրություններ:

Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ եթե ձեզանից մեկը սիրում է, ասենք, զբոսնել, իսկ մյուսը՝ ոչ, ուրեմն դուք չեք կարող ամուսնանալ: Անպայման չէ: Գուցե դուք ուրիշ ավելի կարևոր, ընդհանուր հետաքրքրություններ անեք: Բացի այդ, կարող ես ուրախություն պատճառել ապագա կողակցիդ՝ մասնակցելով օգտակար զբաղմունքների պարզապես այն պատճառով, որ դա հաճելի է նրան:

Ինչպե՞ս կարող են երկու անհատ որոշել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրար, թե՞ ոչ

Իհարկե, իրար համապատասխան լինել կամ չլինելը մեծ մասամբ կախված է ոչ թե նրանից, թե որքանով եք իրար նման, այլ թե որքանով եք կարողանում հարմարվել իրար: «Արդյոք համամի՞տ ենք բոլոր հարցերում» մտածելու փոխարեն՝ լավ կլիներ հետևյալ հարցերի շուրջ խորհել. «Ի՞նչ է տեղի ունենում, երբ մեր կարծիքներն իրար հետ չեն համընկնում: Կարողանո՞ւմ ենք հանդարտորեն քննարկել խնդիրը՝ փոխադարձ հարգանք պահպանելով և դիմացինի արժանապատվությունը հաշվի առնելով, թե՞ մեր տարաձայնությունները հեշտությամբ վերածվում են բոռն վեճերի»:


Եթե մտադիր ես ամուսնանալ զգույշ մնա գոռոզ և համառ անձնավորությունից, որ երբեք չի զիջում, շարունակ ինչ-որ բան է պահանջում և ձևեր է փնտրում, որ ամեն բան իր ասածով լինի:


Օրինակ՝ ամուսնանալու մտադրություն ունեցող կինը կարող է հետևյալ հարցերի շուրջ մտածել՝ «Ի՞նչ հեղինակություն է վայելում այս անձնավորությունը շրջապատում, ո՞ւմ հետ է ընկերություն անում, կարողանո՞ւմ է ինքն իրեն կառավարել, ինչպե՞ս է վերաբերվում ծերերին, ի՞նչ ընտանիքից է, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունի իր հարազատների հետ, ինչպե՞ս է վերաբերվում դրամին, չի՞ չարաշահում արդյոք ոգելից խմիչքը, արդյո՞ք շուտ բռնկվելու, գուցե նույնիսկ դաժանություն դրսևորելու հակում ունի, ի՞նչ պատասխանատվություններ է կրում հասարակության մեջ և ինչպե՞ս է պարտականությունները կատարում, և վերջապես՝ կարո՞ղ եմ խորը հարգանք տածել նրա հանդեպ:

Իսկ ամուսնանալու մտադրություն ունեցող տղամարդը կարող է այսպիսի հարցերի շուրջ մտածել.

Ինչպե՞ս կարող են երկու անհատ որոշել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրար, թե՞ ոչ

այսպիսի հարցերի շուրջ մտածել.
«Արդյո՞ք այս կինը սեր ու հարգանք տածո՞ւմ է ընտանիք հասկացության նկատմամբ: Ինչպիսի՞ տնային տնտեսուհի կարող է լինել նա: Ի՞նչ սպասելիքներ կունենան մեզանից նրա հարազատները: Խելամի՞տ անձնավորություն է, աշխատասե՞ր է, խնայո՞ղ է: Ինչի՞ց է սովորաբար խոսում: Անկեղծորեն հոգատարություն դրսևորո՞ւմ է ուրիշների հանդեպ, թե՞ կենտրոնացած է միայն իր եսի շուրջ, կամ գուցե չափից դուրս հետաքրքրասե՞ր է և սիրում է խառնվել ուրիշների գործերին: Վստահելի՞ է: Պատրա՞ստ է արդյոք ենթարկվելու ամուսնու գլխավորությանը, թե՞ համառ է, գուցեև քմահաճ»:

Այնուհանդերձ, չմոռանաս, որ քո ընտրյալը սովորական հողեղեն է և ոչ թե ֆիլմ-սիրավեպից դուրս եկած հերոս կամ հերոսուհի:

Բոլոր մարդիկ էլ թերություններ ունեն, և դրանցից մի քանիսը, որ հատուկ են քեզ կամ քո ապագա կողակցին, արժե անտեսել: Բացի այդ, թերությունները, եթե մարդն, իհարկե, դրանք գիտակցում է, կարող են նրան հնարավորության տալ հոգևորապես աճելու:

Ենթադրենք՝ մտերմության շրջանում որևէ տարաձայնության է ծագում: Սարսափելի ոչինչ չկա. չէ՞ որ նույնիսկ իրար սիրող ու հարգող մարդիկ են երբեմն տարբեր կարծիքներ ունենում:

Գուցե ձեզ երկուսիդ էլ հարկավոր է մի փոքր ավելի զսպել ձեր ոգին և սովորել ավելի խաղաղ ճանապարհով հարթել խնդիրները: Արդյո՞ք ապագա կողակիցդ ցանկության ունի ուղղվելու: Իսկ դո՞ւ:

Գուցե կարիք ունես սովորելու ամեն ինչ սրտիդ մոտիկ չընդունել և շուտ չվիրավորվե՞լ: Սովորելով հարթել խնդիրները՝ կարող եք անկեղծ հաղորդակցության հիմք դնել, ինչը հատկապես կարևոր է, եթե որոշել եք ամուսնանալ:

Ինչի՞ մասին է հարկավոր հիշել, երբ մտերմության շրջանում ի հայտ են գալիս ձեր խառնվածքին հատուկ աննշան թերություններ:


Սակայն ինչպե՞ս վարվել, եթե նկատում ես այնպիսի թերություններ, որոնք քեզ մեծ մտահոգություն են պատճառում: Սա արդեն լուրջ խորհրդածության առարկա Է: Որքան էլ սիրահարված լինես, որքան էլ մեծ լինի ամուսնանալու ցանկությունդ, պետք չէ աչք փակել լուրջ թերությունների վրա: Եթե հանդիպում ես այնպիսի մեկի հետ, ում հանդեպ լուրջ կասկածներ ունես, ապա իմաստուն կլինի դադարեցնել այդ մտերմությունը, քանի դեռ հրապարակավ խոստում չես տվել և կյանքդ չես կապել այդ անձնավորության հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular