ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է․ Արցախի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հաջորդ տարի այս օրը՝ Արցախի անկախության օրը կտոնենք Արցախում. մենք հուսով ենք, որ ավելի շուտ ենք լինելու Ստեփանակերտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, նա ասաց. «1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ իր հավաքական կամքն արտահայտել է: Արցախի իշխանություններչը եղեկավարվում են միայն ու միայն այդ տրամաբանությամբ: Այս տարիների ընթացքում տարբեր հայտարարություններ են եղել, բայց  ինչպես տեսնում ենք, ավելի քան 120 հազար մեր հայրենաից իր ամենօրյա կյանքով, առանց բարձր խոսքերի, ազատ, անկախ երկրի պայմաններում է իր կյանքը շարունակում»:

Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ նա առաջարկել էր Լաչինի միջանցքն ապաշրջափակվի, միաժամանակ գործարկվի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Որեւէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի եւ այլ ճանապարհների միջեւ, անընդունելի է: Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար: Բայց պարտադրել Արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է: Անկախ տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների հայտարարություններից, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով:

Ցավոք, մենք ականատես ենք, որ անգամ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտվում է Ադրբեջանի կողմից: Այս ընթացքում ադրբեջանական կողմը որեւէ քայլ չի կատարել, որը հիմքեր կտա հույս ունենալ, որ իրենք իրենց ստանձնած պարտավորությունները կկատարեն»:

Արցախի Գ նախարարը հայտարարեց, որ Արցախի ժողովուրդը չի շեղվել 1991-ի դեկտեմբերի 10-ի ուղուց:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հետ համագործակցությանը, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Պաշտոնական Ստեփանակերտն ամենօրյա ռեժիմով փոխգործակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրմանատարության հետ եւ հուսով ենք, որ խաղաղապահներն իրենց գործառույթները կկարողանան լիարժեք կատարել: Ադրբեջանական սադրանքներ գլխավոր նպատակներից մեկը նաեւ այն է, որ հեղինակազրկեն այդ առաքելությունը»:

Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին և միջազգային մեխանիզմի ներգրավվածությանն այդ բանակցություններում, Արցախի ԱԳ նախարարը ասաց․ «Այս հարցին բազմիցս անդրադարձել ենք․ Արցախը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով այս հակամարտությանը փոխընդունելի լուծումներ գտնել, բայց սա հնարավոր կլինի միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Տեղյակ եք, որ միջնորդները ներգրավված են, իրենք էլ իրենց հերթին ջանքեր են գործադրում, որպեսզի ստանանք նման հնարավորություն»։ 

Նա չցանկացած մեկնաբանել Արցախի նախագահի հրաժարականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular