ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց արդի պետականության հանգուցալուծումը․ Րաֆֆի Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր վաղը լուծվում է այսօր. 32 տարի անց կրկնում եմ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միացյալ Արցախի օրինավոր ու իրավակարգ անջատումն անկախացող Խորհրդային Ադրբեջանից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման հանրաքվեն մեր ժամանակակից պետականության հիմնասյուներն են։

Համազգային-պետական այս դարակազմիկ հանգրվանը հաղթահարելու համար հենց դրանք են, որ մի քանի նմանների հանգույն արժանի են և ենթակա հրամայական հարգանքի, սիրո ու խոնարհման։

Արցախն էափոխման իր նախադեպ օրինակով ճանապարհ է նշմարում։ Սփյուռքը դեռ երկար կպայքարի բարի և հոռի օրինակների հետքերով։

Հերթը Հայաստանինն է, և հիմա։

Բոլորս միասին, որպեսզի Սեպտեմբերի 2-ը երբեք չդառնա Ապրիլքսանչորս, իսկ Սեպտեմբերի 21-ը՝ Դեկտեմբերերկու։

Շարժ արա, Երևան իսկական»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular