ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության զգացումը. Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո: Դա կնշանակի նույն ցեղասպանության մատնել 120,000 հայերի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս օրը խորհրդանշում է պայքարը մեր ժողորդի անբաժան մասի` Արցախի բնիկ հայ ժողովրդի արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար:

Չպետք է մոռանանք նաև, որ Ադրբեջանը վարել և հիմա էլ շարունակում է հայատյաց ֆաշիստական  քաղաքականություն թե´ Արցախի, թե´ Հայաստանի,  էթնիկ հայկական ինքնության դեմ ` բարձր հովանավորությամբ խրախուսվող ու անպատիժ հանցանքներով: Ես սա մշտապես փաստերով եմ ապացուցել:

Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո: Դա կնշանակի նույն ցեղասպանության մատնել 120,000 հայերի:

Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։ Սա բոլոր ժամանակներում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ունի ղեկավար պաշտոնյաներ, որոնց համար պետականության ուժն ու անվտանգությունը սեփական իշխանությունից ու պաշտոնից, քաղաքական շահերից թանկ են»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular