ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանական քաղաքականության կանխման երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի միջազգային ճանաչումը․ Արցախի ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԳՆ հայտարարությունն Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակի կապակցությամբ․

«32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1921 թվականի հուլիսի 5-ից՝ Ադրբեջանին ապօրինի բռնակցվելու պահից և Ադրբեջանական ԽՍՀՄ-ում գտնվելու ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում գնալով սաստկանում էր Ադրբեջանի վարած ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը, բնիկ հայ ժողովրդի հանդեպ ստեղծվել էր ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, որը հանգեցրել էր զինված բախումների, մարդկային զոհերի և հայկական գյուղերի խաղաղ բնակչության զանգվածային բռնատեղահանման:

Զարգացումների կործանարար ընթացքը կանխելու նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվեց ԽՍՀՄ գործող Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքից, այն է՝ 1990 թվականի ապրիլի 3-ի՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» օրենքի դրույթից, որի համաձայն՝ «ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել ԽՍՀՄ կազմում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև բարձրացնել սեփական պետական իրավական կարգավիճակի հարցը»: Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերահաստատվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով և 1992 թ. հունվարի 6-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված անկախության հռչակագրով։ Երեք տասնամյակ անց Ադրբեջանն իր իսկ սանձազերծած լայնածավալ պատերազմի արդյունքում օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը:

Նպատակ ունենալով հասնել Արցախի վերջնական հայաթափմանը՝ 2022 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ շուրջ 9 ամիս շարունակ, Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումները, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, կատարյալ պաշարման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ զրկելով նրան բոլոր հիմնարար իրավունքներից և ազատություններից, ստեղծելով կյանքի համար անտանելի կենսապայմաններ և մատնելով սովահարության:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից արցախցիների հասցեին անընդհատ հնչեցվող սպառնալիքներն ու հաշվեհարդարի կոչերը` Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ազատության համար պայքարած մեր բոլոր հայորդիներին և գլուխ խոնարհելով արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև՝ վերահաստատում ենք, որ Արցախը եղել և մնում է համահայկական միասնականության առանցք՝ շարունակելով իր որդեգրած ուղին և պայքարելով մեր արժանապատիվ լինելիության համար: 

Հորդորում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված բոլոր միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու նրա բնիկ ժողովրդի հայրենազրկումը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular