ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի շոուները լուրջ չեն ընկալվում իր հովանավորների մոտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանում ծանր քաղաքական և սոցիալական իրավիճակ է, Արցախն՝ արդեն 9 ամիս գտնվում է տոտալ շրջափակման մեջ, Նիկոլ Փաշինյանը շաբաթը մի քանի անգամ այցելում է Հայաստանի մի քանի տարբեր տարածաշրջաններ։ Բոլոր այս այցերն իրենց մեջ պարունակում են շոուի տարրեր, Փաշինյանը փորձում է նախ ներքին լսարանին, ապա և իր արտաքին հովանավորներին համոզել, որ դեռ կարելի է իր վրա խաղադրույք անել՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆինանսական առումով։

Տևական ժամանակ, ըստ ՔՊ մեր աղբյուրի, Փաշինյանին իր արտաքին հովանավորները տարբեր խողովակներով գումարներ էին ուղարկում, ընդ որում այդ աղբյուրների մեջ բավական շատ է ադրբեջանական և թուրքական ծագումով կապիտալը։ Թշնամի երկրներում հասկանում են, որ այլ ավելի հարմար խամաճիկի, քան Նիկոլ Փաշինյանն է, անհնար է գտնել։

Վերջին շրջանում ֆինանսավորման այլ աղբյուրները ցամաքել են, և Փաշինյանն իր այս շոուները բեմադրում է ավելի շատ դրսի հովանավորների համար՝ ցույց տալու, թե հանրության մեջ մեծ աջակցություն ունի, ժողովուրդը գալիս, համբուրում են, իրենց աջակցությունը հայտնում։ Մի կողմից Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ այս բեմադրությունն իրականում գրոշի արժեք չունի, այն մարդիկ, ովքեր ողջունում և աջակցում են, իրականում բնավ էլ պաշտպանողներ չեն և քաղաքական առումով ռեսուրս չեն, առավելագույնը՝ վիդեոկադր են արտաքին հովանավորների համար։

Այս հանգամանքը լրջորեն վախեցնում է նրան, հատկապես, որ Փաշինյանը մշտապես աչքի է ընկել իր և իր մերձավորների անվտանգության համար վախով։ Ինքն էլ չափազանց շատ կարմիր գծեր է հատել արտաքին աշխարհում, և որևէ ուժային կենտրոն այժմ մտադիր չէ երաշխիքներ տալ Նիկոլ Փաշինյանին։ Դրսի հովանավորներն էլ բնականաբար ապուշ չեն, իրենք են ժամանակին այս հեղափոխություն կոչեցյալի համար այս պատկերը ստեղծել, Փաշինյանին սովորեցրել ինչպես աշխատել մեդիա դաշտում, և այսօր իրենք էլ գիտակցում են, որ այս ամենն ընդամենը չնչին և կեղծ բեմադրություն է, հասկանում են, որ Փաշինյանը խաղացող չէ, հատկապես Արցախում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նա կորցնում է իր ազդեցությունը նաև այնտեղ, իսկ Արցախից հետո, ակնհայտ է, որ նույն ճակատագիրը սպասվելու է նաև Հայստանում։

Արտաքին հովանավորները, ուշադիր են ոչ միայն Փաշինայնին, այլ նաև Երևանի ավագանու ընտրություններում Տիգրան Ավինյանին։ Ավինյանի շոուները ևս այս օպերայից են և նա էլ չի կարողանում համոզել, որ լուրջ խաղացող է, թեև շատերը կարծում են, թե կարող են ինչ-որ պահի Փաշինյանին փոխարինել Ավինյանով, սակայն, թե՛ նրա օրեցօր ձախողվող քարոզարշավը և, թե՛ Ավինյանի վրա առկա բազմաթիվ կոմպրոմատները, իր կասկածելի նախասիրությունների մասին տեղեկությունները, վանում են դրսի գործընկերներին։

Գարիկ Ղարիբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular