ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ԱԹՍ-ներ է օգտագործել Սոթքի մարտերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը երեկ մարտական գործողություններ էր սկսել Վարդենիսի հատվածում։ Սոթքի հայկական դիրքերի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, ևս երկուսը վիրավոր են։ Ի սկզբանե պաշտպանության նախարարությունը հաղորդում էր 4 զոհի մասին, սակայն նրանցից մեկի՝ Նարեկ Պողոսյանին, կարողացել են ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում վերականգնել սրտի զարկը։ Զինծառայողը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և ռեանիմացիոն գործողությունները նրա կյանքը փրկելու համար շարունակվում են։

Ադրբեջանը վերջին շրջանում զգալի ավելացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև ամենօրյա կտրվածքով, երբեմն էլ օրական մի քանի անգամ ապատեղեկատվություններ էր տարածում՝ փորձելով հիմքեր ստեղծել էսկալացիայի համար։ Հայկական բանակը զարմանալիորեն երեկ լավ պատասխան է տվել հակառակորդին։ Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները հինգ և ավելի զոհ ունեն, ընդ որում Հայաստանը նաև մարտական անօդաչու սարքեր է կիրառել, որոնց միջոցով արկեր նետել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Թեև Ադրբեջանը փորձում է համոզել, որ այդ անօդաչուները Հայաստանը գնել է այլ երկրներից, բայց Հայաստանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք արտադրվել են հենց Հայաստանում և զարմանալիորեն, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ, հայկական կողմը ցուցադրում էր հայկական անօդաչուներից կատարված մարտական առաջադրանքների տեսանյութերը։

Կշարունակի՞ արդյոք Ադրբեջանը մարտական նոր ագրեսիաներ իրականացնել և ինչպես կպատասխանի հայկական բանակը, դեռևս վաղ է ասել, սակայն մի բան հստակ է, որ նույնիսկ գործող իշխանությունների հարուցած խոչընդոտների պայմաններում, հայ զինվորը մարտական է տրամադրված և կարողանում է հակառակորդին լուրջ կորուստներ հասցնել։ Ցավոք, երբեմն նաև զոհվում են մեր զինծառայողները։

Արման Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular