ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին․ Թանդիլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը գրում է․

«Արցախը մեր արժանապատվությունն է. այս գիտակցումով ապրել է հայ ժողովուրդը, այդպես պետք է շարունակի ապրել յուրաքանչյուրս, յուրաքանչյուր գալիք սերունդ։

Այսօր Արցախն ու արցախցին իրենց անկախության 32-ամյակը նշում են պաշարված հայրենիքում։

Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին, որովհետև մեր հայրենակիցները շատ լավ գիտեն անկախության գինը։

Անկախություն, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ։

Մեր՝ որպես հայի գոյատևման հենքն Արցախն է, մեր խոցված արժանապատվությունը վերականգնվել է Արցախից և Արցախով. այն Արցախով պետք է վերականգնենք նաև այսօր։

Եվ այդ գործում մեր հենման կետը արցախցու՝ սեփական հողում ազատ ու հայկական ապրելու անբեկանելի կամքն ու անքակտելի իրավունքն են։

Արցախն ապրե՛լ և ապրելու՛ է հայկական։

Ուժ, կորով և տոկունություն Արցախի Հանրապետությանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular