ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կարող է Նախիջևանի կողմից ակտիվանալ․ Հայկ Նահապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 07:50-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Սոթքի, Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր: 

 ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ Վարդենիսում ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք կա, հնարավոր է՝ դա են փորձում վերցնել, ինչպես նաև Սոթքի հանքավայրն ամբողջությամբ։

«Անցյալ տարի սեպտեմբերի 14-ին կրկին Վարդենիսից սկսեցին, հետո տեղափոխվեց Ջերմուկ և շարունակվեց մինչև Ղափան։ Այդ գործողությունները ես ուղղակի կապում եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից,  Հայաստանի և իր դաշնակցի վրա ճնշումներ գործադրելու մարտավարություն։ Որովհետև երեք օրից տեղի կունենա Պուտին–Էրդողան հանդիպումը և, բնականաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսք կգնա»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ այս ամենը լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբ կարող է լինել։ 

«Ադրբեջանի գործողությունները և մարտավարական նպատակներն Արցախում այս պահին պարտություն կրեցին, որովհետև իրենց համար խնդիր էր Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը։ Այդ քայլով  իրենք աշխարհին և տարածաշրջանում խաղացող պետություններին ցույց կտային, որ շրջափակում չկա, բայց իրենք այստեղ ձախողում ունեցան։ Ես չեմ բացառում, որ այժմ հայ-ադրբեջանական ճակատում են փորձում առավելություն ստանալ»,- ասաց փորձագետը։

Նահապետյանը նշեց՝ պետք է հասկանալ, թե այս քայլերով Ադրբեջանը ինչ խնդիր է լուծում։

«Եթե հերթական խնդիրը Սոթքի բարձունքները վերցնելն է՝ դա մի բան է, եթե խնդիրը լայնածավալ ռազմական գործողությունն է՝ դա մեկ այլ բան է։ Ես չեմ բացառում, որ այսպես շարունակվի՝ նաև Նախիջևանի կողմից Ադրբեջանը կարող է ակտիվանալ, իսկ եթե Նախիջևանի կողմից ակտիվացան՝ դա նշանակում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման ռազմական գործողություն է»- եզրափակեց Հայկ Նահապետյանը 

Լիլիթ Զալիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular