ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր զոհված ու վիրավորում ստացած զինծառայողների կյանքի համար պատասխանատվություն ով է կրելու․ Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհերը, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն։

Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին ու ողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի հիմքեր տայինք: Հստակ ցույց էի տալիս բնակիչների համար վտանգները, որ մեր զինծառայողները պաշտպանում են անմիջականորեն խաղաղ բնակիչներին և հետևաբար` նրանց կյանքի և մյուս իրավունքները նույնպես վտանգված են ու պաշտպանության ենթակա են: Ի՞նչ էր անում ՊՆ նախարարը` գլխակորույս հերքում էր, արդարացնում ադրբեջանական արարքները, թաքցնում էր ներխուժումները: Այնքան ջանասիրաբար էին հերքում, որ ապացույցներ էինք ստիպված հրապարակում։

Ինչու՞ էր դա անում` պաշտոնի, իշխանության համար, որ դժգոհություն չլինի իր ու իշխանության նկատմամբ, որ պաշտոնին վնաս չլինի: Այդքանից հետո էլ համարձակվում էր զանել ինձ, հեռախոսը վախեցածի պես անջատում ու հետո սուտ հայտարարություններ անում: Բա հիմա բան չկա՞ ասելու: Բա ես այս ճանապարհի մասին էի խոսում, բա տեսեք` ՊՆ-ի այսօրվա հրապարակած տեսանյութն է` ինչ արագ են տեղաշարժվում ադրբեջանական զորքերը, ինչ լավ ճանապարհ է, իսկ եթե ժամանակին սրա դեմ քայլեր արվեին, այլ ոչ թե հանուն պաշտոնի ու իշխանության թաքցվեին, հիմա այն էլ Հայաստանի տարածքի մեջ այսպես սանձարձակ իրենց պահելու հնարավորություն չէին ունենա:

Բա այսօր այդ նույն վայրերում մեր զոհված ու վիրավորում ստացած զինծառայող տղերքի կյանքի ու առողջության, երկրի անվտանգության վիճակի համար, ադրբեջանական ռազմական հանցագործներից բացի, պատասխանատվությունը ո՞վ է կրելու: Ասելու բան չկա՞»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular