ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկու երեխա ունի, կինը հղի է»․ այսօր զոհված Արսենը վարժական հավաքների էր մեկնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատ լավ մարդ էր, շատ լավ տղա։ Այս մասին այսօր MediaHub-ին պատմեց Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը՝ խոսելով համագյուղացու՝ Արսեն Մկրտչյանի զոհվելու մասին։

«Քույր ու եղբայր ունի, եղբայրը ՌԴ-ում է ապրում, ճանապարհին է, գալիս է։ Ամուսնացած էր, երկու աղջիկ ունի, կինն էլ երրորդ բալիկին է սպասում»,-պատմեց Վահան Վարդանյանը:

Վարչական ղեկավարը ներկայացրեց, որ Արսենը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։

«Նախորդ ամիս էր գնացել, սեպտեմբերի 10-ին պիտի վերադառնար։ Վերապատրաստումից մի քանի օր հետո էր հերթապահության բարձրացել։ Գյուղում շատ ծանր վիճակ է, բարդ էր նաև ընտանիքին հայտնելը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մամուլը գրում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular