ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը կարող է օգտագործվել Ղարաբաղի հայերի կարիքները հոգալու համար․ Միշել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը կայուն լուծում է անհրաժեշտ բեռները Ղարաբաղ տեղափոխելու համար․ այս մասին ասված է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ։

«Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների համար կարող է լինել կոնկրետ և կայուն լուծման մի մասը՝ ամենօրյա հիմնական կարիքները բավարարելու համար: Այս որոշման քննարկումը սկսվել է 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո»,- ասել է Միշելը։

Նա նաեւ ընդգծել է, որ այս առումով մեծ նշանակություն կունենա երկխոսությունը Բաքվի եւ Ղարաբաղում բնակվող հայ բնակչության միջեւ։

«Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության ձևավորման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար համագործակցելու: Վերոնշյալ բոլոր ջանքերը հետապնդում են մեկ նպատակ՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ տարածաշրջանի»,- ասվում է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular