ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիրվայական մտածելակերպի «բարիքները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերյան առավոտը սպասվածից դաժան էր․ առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի հատվածում, այդ թվում նաև կիրառել ականանետ, ինչի հետևանքով ՊՆ-ն հայտնում է 2 զոհի և 1 վիրավորի մասին։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած «Ապագա կա» և «խաղաղության դարաշրջան ենք բացելու» հայտնի ֆեյք պնդումները հերթական անգամ ապացուցում են դրանց մտացածին ու փաշինյանական լինելու փաստը։ 

Ամենօրյա ռեժիմով «խաղաղություն» քարոզող և փաշինյանական բառերով ասած, անհոգնել տարածաշրջանում հանգստություն բերելու մոլուցքով տարվածները ոչ մի կերպ չեն գիտակցում, ավելին, փորձում են հանրությանը համոզել, թե ադրբեջանցու հետ կարելի է ոչ միայն կողք կողքի «հանգիստ» ապրել, այլև՝ հարևանություն անել։ Եթե, պայմանական ասած, հարևանդ քեզ անընդհատ մորթում ու ցեղասպանում է, իսկ դու անինքնասերի նման շարունակում ես քեզ մատաղ անես, ապա այստեղ որևէ տրամաբանական բանականություն չի աշխատում, բացի դրանից, նման կարգի ղեկավար կոչվածը հասարակությանն ուղղակի ասելիք չունի։ Դրա փոխարեն ցուցակներով ու ժամերով խոսում է շինարարական բումի, կիլոմետրերով ասֆալտի ու աճող տնտեսության մասին, մի բան, որը ստեղծված իրավիճակում գրոշի արժեք չունի։

Իսկ եթե ավելի ռեալ աչքով նայենք տեղի ունեցող գործընթացներին, ապա ակնհատ է դառնում, որ Նիկոլը, իր բնորոշմամբ, անհոգնել, հերթականությամբ կատարում է Ալիևի բոլոր պահանջները․ դատեք ինքներդ․ Արցախից հայկական զինված ուժերը դուրս բերեց, պատերազմից հետո երբեք Արցախ ոտք չդրեց և իր թիմին արգելեց գնալ, իր խոսքում ոչ մի անգամ ոչ միայն չի ասում Արցախ, այլ արցախահայերին «քաղաքացի» դիմելաձևի փոխարեն՝ «բնակիչ» է անվանում։ Ինչպես հայտնի է՝ Ալիևի գլխավոր պահանջներից մեկն արցախահայերի կողմից, կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելն է, կա՛մ ուղղակի Արցախը լքելը (ի դեպ, այս մասին նա քանիցս բարձրաձայնել է և առանց որևէ այլևայլության շեշտել):

Ի հեճուկս նիկոլոկան քմահաճույքների և բաղձանքների, Արցախում լրիվ այլ տրամադրվածություն և վերաբերմունք կա ընդհանուր այս ստեղծված ողբերգությանը, և արցախահայերն իրենց վճռական կեցվածքով ցույց են տվել, որ առաջին տարբերակը բացառվում է։ Հենց այստեղ է, որ Փաշինյանն անցել է Արցախը հայաթափելու պահուստային տարբերակին և առայժմ կյանքի է կոչում դրա տեղեկատվական-գովազդային բաղադրիչը։ Բացառված չէ, որ ինչ-որ մի պահից նա խաղաքարտերը բացի մինչև վերջ և հայտարարի, որ «ՀՀ կառավարությունը՝ արցախահայերի մասին հոգածությունից դրդված, պատրաստ է անվճար ավտոբուսներ տրամադրել՝ արցախահայերին դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխելու համար»։ Եթե իրական աչքերով նայեք այս ամենին, ապա ամբողջովին տրամաբանության մեջ տեղավորվող տեքստ է։

Քիրվայության կնքահոր նման պահվածքը հուշում է, որ առաջիկայում էլ ավելի դաժան իրավիճակներ ենք ունենալու, և երբ Փաշինյանը կառավարության նիստում ընդգծում է, թե «ՀՀ-ի հավատարմությունը խաղաղության օրակարգին», դա ոչ այլ ինչ է, քան հավատարմության ինքնախոստովանանք, որ նա հավատարիմ է մինչև վերջ Ադրբեջանի պահանջները կատարելու խոստմանը։ Այնպես որ, մինչ Երևանում ավինյանական պարախմբերը տեսարաններ ու շոուներ են բեմադրում և խոսում, մարդկանց հերթական խոստումների պերեդոզն ապահովում, Սոթքում զոհերի հերթական անուններն են հրապարակվում։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular