ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Հայաստանին Ռուսաստանից միայն մի բան է պետք, բայց Կրեմլը դա չի տա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Սարգսյան-Պուտին բանակցություններից պետք է ակնկալել նույնը, ինչ միշտ՝ հայտարարություններ, կոչեր դիվանագիտական մեթոդներով հարցը լուծելու, քաղաքական գործընթացին եւ խաղաղ երկխոսությանը հանձնառու լինելու եւ փոխզիջումներ փնտրելու մասին։ Իրականում Հայաստանին այս իրավիճակում, ըստ էության, ոչինչ պետք չէ, բացի ապահովագրությունից, որ ադրբեջանական բանակն այդ տարածքների խորքեր չի ներթափանցի։ Սակայն Մոսկվան նման երաշխիքներ տալ չի կարող, քանի որ ներկայումս, երբ նախապատրաստվում է այս այցը, ԼՂ հակամարտությունն արդեն սեփական կյանքը, ավելի ճիշտ, մահն է ապրում»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի Ղարաբաղյան թեմային։

Նա նշել է, որ հանրաքվեն, որն անցկացվեց վերջերս, ներկայիս իրավիճակի մասին շատ ավելի շատ է խոսում, քան մնացած բոլոր զարգացումները՝ Հայաստանն ու իր ղարաբաղյան ընկերները փորձում են իրենք կարգավորել այս հարցերը՝ հույսեր չկապելով որեւէ մեկի հետ։ «Բայց ցանկանում եմ ասել, որ այս կարգավորումների արդյունքներից կօգտվեն առաջին հերթին՝ արտատարածաշրջանային ուժերը եւ բավականին մոտ ապագայում, քանի որ Սպիտակ տանն այլեւս դեմոկրատ Օբաման չէ, այլ նոր, շատ ավելի կտրուկ Վաշինգտոնը։ Ուստի Արցախյան հանրաքվեն, որն ուղղված էր նախկին ադրբեջանական արմատներից ազատվելուն, օգտագործվելու է նրանց կողմից ողջ ծավալով»,- պնդել է Գրիգորի Տրոֆիմչուկը։

Հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան իրեն դիրքավորելու հայաստանյան գործընթացներում, արդյոք Մոսկվան կատարելո՞ւ է խաղադրույքներ հայաստանյան ինչ-ինչ ուժերի վրա, նա պատասխանել է.

«Նման իրավիճակներում Մոսկվան իրեն ստանդարտ ձեւով է դրսեւորում, նա միշտ աջակցում է գործող իշխանություններին։ Ներկայումս հույս կա, որ ՀՀ նախագահի՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու ծրագիրը կաշխատի, ինչպես եւ ծրագրել են դրա նախաձեռնողները։ Իրավիճակի ոչ ստանդարտ զարգացման հնարավորության մասին քչերն են մտածում, քանի որ դա չափազանց բարդ է եւ որեւէ մեկին այս պահի դրությամբ անհրաժեշտ չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular