Սարիկ Անդրեասյանը կէկրանավորի Պուշկինի վեպերից մեկը
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
«Անդրեասյան եղբայրներ» կինոընկերությունը հայտարարել է ռուս գրականության ամենահայտնի վեպերից մեկի՝ Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործության էկրանավորման մասին: Կինոընկերությունը հայտնել է, որ նկարահանման գործընթացն արդեն սկսվել է, իսկ ֆիլմի պրեմիերան կկայանա 2024 թվականի գարնանը։ Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան մեկ տարի:
«Մեր ձեռքում կա զարմանալի սցենար, որը մշակվում է մի քանի տարի, և մենք, ֆիլմի էկրանավորման համար, ունենք աներևակայելի տաղանդավոր թիմ: Սա մեզ համար վաղեմի երազանք է, և ամեն իմաստով, յուրահատուկ ֆիլմ։ Տարեվերջին կլինեն նյութեր, և հեռուստադիտողը կկարողանա տեսնել մեր աշխատանքի անկեղծությունը»,- հայտնել է Սարիկ Անդրեասյանը։
Ռեժիսորի խոսքով՝ տարեվերջին միայն հայտնի կդառնա, թե ովքեր են գլխավոր դերակատարները: Նկարահանման հրապարակից կադրեր դեռ չեն հրապարակի: Անդրեասյանի խոսքով՝ ֆիլմում դարաշրջանը կպահպանվի, բայց ժամանակակից ներկայացմամբ: Տեքստի հեղինակ Ալեքսեյ Գրավիցկին նշել է, որ ստեղծագործության մեջ ամենադժվարը Պուշկինի լեզվի և ներկա ժամանակի համատեղումն էր։