ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շինարարության այն տեմպը, որը մենք վերցրել ենք, որևէ կերպ չենք կարող կորցնել, քանի որ այն, ինչը որ մենք անում ենք, չնայած աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումներ ենք անում, բայց անհրաժեշտ մինիմումից դեռ շատ հեռու ենք, նաև կրթության ոլորտում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով 300 մանկապարտեզի ծրագիրը չավարտած պետք է մտածել հաջորդ 300-ի մասին և այդպես նաև դպրոցների և այլ ծրագրերի մասով:

Փաշինյանը հայտնեց որ Լոռու մարզ կատարած այցից հետո հասկացել է, թե մարդու բարեկեցությունն ապահովելու համար ինչ պետք է անի կառավարությունը:

«Կառավարությունը բարեկեցությունը պետք է ապահովի, առաջինը հերթին իրավակարգը, օրենքի առաջ մարդկանց հավասարությունը ապահովելու միջոցով, երկորդ՝ ենթակառուցվածքներ ապահովելու միջոցով»,- հայտարարեց Փաշինյանը և, թվարկելով գրի, էլէկտրաէներգիայի, ինտերնետի, նախնական բժշկական ծառայությունների ապահովման  խնդիրների լուծման անհրաժեշտությունը, շարունակեց. «Գլոբալ առումով խաղաղություն պահովելուց հետո կառավարությունը քաղաքացուն պետք է ասի՝ հարգելի քաղաքացի մենք ապահովեցինք բոլոր պայմանները, որպեսզի դուք աշխատեք և ձեր բարեկացությունը զարգացնենք:

Այսինքն կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ, կռավարության խնդիրն է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քաղաքացին արժանապատիվ աշխատանքով իր արժանապատիվ հացը վաստակի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular