ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցտեսություն, Արայի՛կ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկարատև մտածելուց ու «խորախորհուրդ» մտորումներից հետո այսօր հրաժարական տվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մարդ, ով Նիկոլ Փաշինյանի խամաճիկն էր ու ոչ մի ինքնուրույն որոշում չէր կայացնում իր նախագահության ողջ ընթացքում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հարությունյանն իր նախագահության ողջ ընթացքում այդպես էլ դուրս չեկավ Նիկոլի փեշի տակից, ավելին, հլու կամակատարի կեցվածքով ուղղակի կերպով իրականցնում էր Երևանից հնչող հրահանգավորումները։ Բացի դրանից, իր հերթին աստիճանաբար կազմաքանդում էր Արցախի ողջ պետական ու քաղաքական համակարգը։

Ըստ էության՝ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Արցախի ու Հայաստանի հետ, իրականում ոչ թե հայրենասիրության պակասի կամ անհայրենիքության, այլ հենց հայրենատյացության դրսևորում է։ Արցախի դեմ Հայաստանի կողմից իրականացվող քայլերի հետևողականությունը, մեթոդականությունն արդեն նույնիսկ կասկածի տեղ չեն թողնում, որ դրանց հեղինակներն առաջնորդվում են այնպիսի մոտիվատորներով, որոնք կարող են ծնվել միայն հայրենիքի այդ հատվածի հանդեպ մեծագույն ատելությունից։ Բայց դա միայն Արցախով չի սահմանափակվում, խնդիրը միայն ժամանակի մեջ է, և հայրենատյացության նոր, հնարավոր է՝ ավելի սարսափելի դրսևորումներ դեռ սպասվում են նաև Հայաստանին։

Թերևս նորություն ասած չեմ լինի, եթե ընդգծեմ, որ Հայաստանում, մասամբ՝ նաև Արցախում, հավաքվել է հսկայական թիմ, որի ներկայացուցիչներին միավորում է ոչ թե որևէ գաղափար, ծրագիր, հավատամք, մասնագիտական կարողություն կամ գիտելիք, այլ հենց հայրենատյացությունը։ Նրանց բոլորին ղեկավարում է գերագույն գլխավոր հակահայը, որի գործողությունների նպատակը հայրենիքի ու հայկականության հետ առնչվող ամենայնին հնարավորինս մեծ վնաս հասցնելն է, հաջողելու դեպքում՝ հիմնահատակ ոչնչացնելը։ Ի դեպ՝ Հարությունյանի հակահայությունը չի ստորադասվում Փաշինյանի հակահայությանը, քանի որ հակահայության և հակապետականության պարագայում հիերարխիա չկա, նրանք բոլորը մեկ զուգահեռ հորիզոնական տիրույթում են գործում և հավասարապես ու հավասարազոր պատասխանատու են տեղի ուենցածի համար։

Հարությունյանի մեղասագործությունների ու արած-չարածի մասին խոսելու, մեկնաբանելու ու գնահատականներ տալու առիթներ կլինեն շատ, սակայն կայացած փաստ է այն, որ նա, ինչքան էլ իր տեքստերում ու լալահառաչ հայտարարություններում խոսում է «Արցախին ծառայելու», «արցախցու կողքին կանգնած լինելու» մասին, միևնույն է, նա լքել է արցախցուն ու նրան խփել թիկունքից միայն նրանով, որ աջակցել է Փաշինյանի հակապետական շայկային ու նրանց կամակատարը եղել շուջ երեք տարի։ Նա իր խոսքում ոչ մի անգամ չխոսեց Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու թեզի դատապարտման մասին, չընդդիմացավ ու չհակաճառեց, երբ նա ողջ պատերազմի ընթացքում մոլորեցնում ու խաբում էր հայությանը։ Այլ կերպ ասած՝ Արցախում Փաշինյանի կրկնօրինակն էր, ինչի մասին նա իր հարցազրույցներում բաց տեքստով ասում էր, թե «ինչքան էր ոգևորված 2018-ին, տեղի ուենցող իրադարձությունների օրերին», անգամ շեշտել, որ եղել էր Հանրապետության Հրապարակում։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր ժպիտը երեսին ՔՊ շտաբում սուրճ խմում 2021-ի ընտրություններին, երբ տեղի էին ունենում փաշինյանական ազգակործան ընտրությունները։

Հատկանշական է այն, որ այսօր, արդեն ՀՀ քաղաքական հարթակում գործող լիբերալ բլոկի սպասարկուների ներկայացուցիչները վայնասուն են բարձրացրել և խոսում են Հարությունյանի շուրջը համախմբվելու և նրան ամեն գնով սատարելու մասին, ինչը հերթական հակահայկականության ու հայատյացության փաստի մասին է խոսում։

Այնպես, որ Արայիկի էջը համարում ենք փակված, մնում է միայն հուսալ, որ Արցախի նոր ձևավորվող իշխանությունները խելամիտ կգտնվեն և կկարողանան ճիշտ կազմակերպել ու գնահատել իրավիճակը, ինչի արդյունքում հնարավոր է կլինի հաղթահարել այս ողբերգական ու ու մթին շրջափուլը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular