ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն փորձում է նվազեցնել ընտրությունների մասնակցության թիվը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններում քարոզարշավի առաջին շաբաթը չափազանց ծանր է անցնում «Քաղպայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանի համար։

Այլևս հստակ է, որ նրա քարոզարշավին փոքր-ինչ գեղագիտական և հաճելի տեսք տալու համար զանգվածաբար տարբեր մարդկանց են բերում և վարժեցնում, որպեսզի մոտենան և ջերմ զրույցի բռնվեն Ավինյանի հետ, իսկ երեկ Աջափնյակում այս գործողությունն ընդհանրապես դուրս է եկել վերահսկողությունից։ Բազմաթիվ ընտրողներ պարզապես վիրավորել և քննադատել են Տիգրան Ավինյանին, նրա դեմքին ասել այն ամենն ինչ մտածում են։ Հաշվի առնելով այս զարգացումները՝ «Քաղպայմանագրը» որոշել է գնալ իր նախանշած մեկ այլ ճանապարհով։

Այս օրերին թաղապետարանների աշխատակիցներն ու ոստիկանները տնետուն ընկած իբր ցուցակներ են ճշտում, միաժամանակ քարոզչական թեզեր տարածում Երևանի ավագանու ընտրություններում մասնակցությունը հնարավորինս պակասեցնելու համար, մասնավորապես փորձում են հիասթափություն առաջացնել հանրության մեջ, համոզել, թե ամեն ինչ նախանշված է, ամեն ինչ որոշված է, այս խառը պահին ընտրություններ անելու իմաստ չկա, ընտրություններին մասնակցել ընդհանրապես չարժե։ Բնականաբար, այս քարոզչությունը համեմում են գործող իշխանությունների հասցեին որոշակի քննադատությամբ, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե ընդդիմությունն ինքն է շահագրգռված ընտրություններին չմասնակցելով։

«Քաղպայմանագրում» հրաշալի հասկանում են, որ որքան ցածր լինի մասնակցության թիվն ընտրություններին, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենան մեծ տոկոսներ ստանալ ընտրությունների ժամանակ, ուստի և ընտրություններին մասնակցող իրական ընդդիմադիրների խնդիրն է հանրությանը բացատրել և հասկացնել, որ ցանկացած մեկը, ով նույնիսկ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և նրա ապիկար ու դավաճան թիմից, ընտրություններին չմասնակցելով փաստացի ձայն է տալիս հենց այդ նույն թիմին։

Երևանի ավագանու ընտրություներում Փաշինյանի հաղթանակը կանխելու և Երևանում, ապա և ողջ հանրապետությունում իշխանափոխություն անելու միայն մեկ եղանակ կա՝ անպայման մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և քվեարկել «Քաղպայմանագրի» դեմ։ 

Անահիտ Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular