ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է հետևելու Ֆրանսիայի քայլին. կուլ կտա՞ Փարիզը Բաքվի հարվածը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախին հումանիտար օգնություն հասցնելու ֆրանսիական նախաձեռնությունն ինչպես և սպասվում էր առժանացավ մյուս բեռնատարների ճակատագրին։ Փարիզից Երևան ժամանած տասնյակ բեռնատարներն այժմ համալրել են այն 22 բեռնատարների շարքը, որոնք ամսից ավել կանգնած են Կոռնիձորում և չեն կարողանում մուտք գործել Արցախ։

Մի կողմից հասկանալի է հանրության սպասումները, որ Ադրբեջանը չէր համարձակվի փակել Հակարիի կամուրջը ֆրանսիական բեռնատարների առջև, մյուս կողմից հասկանալի է նաև այն դժգոհությունն ու հիասթափությունը, որ կա նման իրողության կապակցությամբ։ Իհարկե Ֆրանսիան հրաշալի գիտակցում և հասկանում էր, թե ինչ հետևանքներ կարող է լինել և հնարավոր է, որ Ադրբեջանը թույլ չտա ֆրանսիական բեռնատարների մուտքն Արցախ, և ուրեմն ինչու՞ պաշտոնական Փարիզը գնաց նման քայլի։ Ըստ էության, այս կերպ առնվազն բացահայտվեց ադրբեջանական կողմի հայտարարություների կեղծ հանգամանքը։ Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հայերը դեմ են Աղդամի ճանապարհը բացելուն, որպեսզի հումանիտար օգնություն հասցվի։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էլ երեկ նշել է, որ եթե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացվի, ապա 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը։ Փաստացի այս հայտարարություններով Ադրբեջանը կամա թե ակամա ընդունում է, որ իրենք են շրջափակման ենթարկում Արցախը և, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ կա։

ՄԱԿ անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը ցուցադրում էր լուսանկարներ Արցախում տարբեր հարսանեկան արարողություններց և առատ սեղաններից, իսկ հաշված օրեր անց, Ադրբեջանն ալյուր և հացամթերք է ուղարկում Աղդամի ճանապարհով։ Այս փաստը ևս հակասության մեջ է մտնում այդ երկրի պաշտոնական հայտարարությունների հետ, և տրամաբանական հարց է ծագում միջազգային հանրության մոտ, որ Իլհամ Ալիևն ու նրա վարչակազմը պարզապես ստում են։ Ինչ քայլեր կհետևի Ֆրանսիայի այս քաղաքական ժեստին, առայժմ վաղ է ասել, բայց այն, որ Փարիզը լուրջ պատրաստվել էր նման քայլ անելուն կասկած չի հարուցում, ուստի և առաջիկայում բավական ուշագրավ զարգացումներ են սպասվում։

Նարինե Թոմոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular