Սխալ դաստիարակության զոհ աղջիկը (18+)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնտիմ պատմություններ. Սխալ դաստիարակության զոհ աղջիկը
Մեր շենքում բնակվում էր մի աղջիկ: Նա ուներ եղբայր, հայր և մայր: Փոքրուց կապված էր եղբոր հետ. ուր գնային՝ միասին, որտեղ լինեին՝ միասին, մի խոսքով՝ իրարից չէին բաժանվում: Երբ մեծացան ու հասունացան, կրկին չէին շփվում ընկերների հետ, կարծես իրար կապած զույգ լինեին: Քույրը բավականին բարետես էր, մեծ հյութալի կրծքերով, կլոր ու ախորժալի հետույքով, գեղեցիկ աչքերով: Նրան անտեսելը անհնար էր:
Երբ նրան մի տղա էր մոտենում, վերջը եկած էր. եղբայրը անպայման կռիվ ու վեճ էր սարքում: Մենք կարծում էինք, թե եղբայրական խանդ է, ուրիշ ոչինչ: Եվ այդպես տարիներ շարունակ եղբայրը վանում էր քրոջ բոլոր երկրպագուներին:
Անցավ որոշ ժամանակ, քույրը, ուշ-ուշ էր դուրս գալիս: Իսկ երբ դուրս էր գալիս, միշտ լայն հագուստ էր հագնում, քայլում էր արագ, ամոթխած... Հետո պարզվեց, որ նա հղի է: Բոլորս ապշեցինք: Եղբոր այդքան խստությունից հետո ո՞նց է նման երևույթ կատարվել... սակայն, երբ երեխան ծնվեց, ամեն ինչ պարզ դարձավ: Երեխային հայր ճանաչեց եղբայրը:
Նման խայտառակությունից հետո նրանք լքեցին մեր թաղամասը:
Ինչու՞մ էր սխալը... Ամբողջը նրանում էր, որ փոքրուց քույր ու եղբայր քնել էին մի ննջարանում, մի անկողնում: Անգամ հասունացման տարիքում չէին անջատվել միմյանցից: Այստեղ խոսում էին թույլ կամքը, բանականության ոչ պայծառ գործելը և անսահման ուժեղ կիրքը:
Սիրելի՛ ծնողներ, ուշադիր եղեք և մինչև անգամ փոքրուց, եթե ձեր երեխաները տարբեր սեռի են, առանձնացրեք մահճակալները, իսկ հասունացման շրջանում շատ կարևոր են տարբեր ննջարանները:
Անահիտ, 30 տարեկան