ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր հարկադիր կատարող Դմիտրի Արիստովի հրավերով օգոստոսի 27-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Պատվիրակության կազմում են Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանը, գլխավոր քարտուղար Աշոտ Ավագյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Մոսկվայում Արսեն Մնացականյանը եւ Դմիտրի Արիստովը քննարկել են երկու երկրների գործընկեր կառույցների միջեւ ակտիվ համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում գլխավոր հարկադիր կատարողը մասնավորպես խոսել է  ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ ՌԴ դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի իրականացման նպատակով անցած տարի Հայաստանի եւ Ռուսաստանի արդարադատության նախարարների կողմից ստորագրված 2022-2023թթ․ համագործակցության ծրագրի մասին՝ նշելով, որ այն լավ առիթ է երկու կառույցների միջեւ հետագա փոխգործակցության, այդ թվում՝ երկկողմանի այցերի, հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակման, հարկադիր կատարումն ապահովող մարմինների աշխատանքում նոր թվային տեխնոլոգիաների ներդրման, տեղեկատվության փոխանակման եւ այլ ուղղություններով հետագա համագործակցության ամրապնդման համար։

Արսեն Մնացականյանը ռուս գործընկերներին է ներկայացրել նաեւ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 2022-2026թթ․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման գործընթացի հիմնական ուղղությունները, որոնք միտված են կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացմանը, կատարողական վարույթի մասնակիցների օրինական շահերի պաշտպանության ապահովմանը, նրանց խնդիրներին ու կարիքներին արագ եւ արդյունավետ արձագանքելու կառուցակարգերի ներդրմանը:

Գլխավոր հարկադիր կատարողը անդրադարձել է հարկադիր կատարման ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվող նոր իրավակարգավորումներին, ինչպես նաեւ կատարողական վարույթի թվայնացման եւ էլեկտրոնային համակարգերի հետագա կատարելագործման հարցերին։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են երեխայի տեսակցության եւ հանձնման վերաբերյալ կատարողական վարույթների կատարման առանձնահատկություններին, առաջացող խնդիրների հաղթահարման ուղղություններին, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման, թեժ գծի աշխատանքի կազմակերպման հարցերին։

Ըստ օրակարգի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած եռօրյա այցի ընթացքում ՀԿԱԾ պատվիրակությունը այցելել է նաեւ ՌԴ դատական կարգադրիների Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկի քաղաքային շրջանի բաժանմունք, ծանոթացել տարածքային ստորաբաժանման գործունեությանը։ 

Այցի ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ամրապնդելու եւ զարգացնելու կառույցների միջեւ հետագա համագործակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular