ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է․ դատապարտող բանաձև է պետք․ Փարիզի քաղաքապետ

ՎԻԴԵՈ

Ֆրանսիայից եկած մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի վեց քաղաքների համար, որոնք նախորդ տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ են։ Այդ մասին այսօր Կոռնիձորում իր ասուլիսի ընթացքում ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։  

Նրա խոսքով՝ կանայք, երեխաները, նորածինները չեն կարողանում արժանապատիվ ապրել իրենց հողի վրա։

«Մեր ուղերձը պարզ է՝ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը։ Արցախահայերը շրջափակման մեջ են՝ անկախ իրենց կամքից։ Ու այժմ խախտվում է նրանց իրավունքը, խախտվում է 2020-ի նոյեմբերի իննի հայտարարությունը։ Պետք է խոսել հստակ՝ այս ինչ կատարվում է Արցախում, նման է ցեղասպանության»,- շեշտեց նա։

Անն Իդալգոն նկատեց՝ այսօր տեղի ունեցողը ցեղասպանություն է, էթնիկ զտում, ու այդ մասին ՄԱԿ-ը ևս խոսել է։ Ու սա արվում է մի ժողովրդի հանդեպ, որն իր իրավունքներն է ցանկանում պահել։

«Մենք եկել ենք այս վիճակը դատապարտելու»,- ասաց Փարիզի քաղաքապետը՝ դիմելով նաև Ֆրանսիայի նախագահին, որ նա ՄԱԿ ԱԽ-ում ունեցած դիրքն օգտագործի, որպեսզի դատապարտող բանաձև ընդունվի այս ամենի հանդեպ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular