ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ցանկությունները. Զախարովան՝ Մակրոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք բազմիցս ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին և չի կրկնում, առավել ևս չի խարխլում այդ ջանքերը․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում միջնորդական ջանքերն ակտիվացնելու Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը։

«Մյուս կողմից, մենք քաջատեղյակ ենք այս ուղղությամբ Ֆրանսիայի գործունեությանը։ Նման միջնորդական ջանքերի շրջանակներում նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել երկու կողմերի դիրքորոշումը, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ առանց այս հանգամանքների չարժե ակնկալել առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի հանգուցալուծման որեւէ առաջընթաց։

«Սա ցանկացած միջնորդության Ալֆան և Օմեգան է»,- նշել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular