ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ առանձնապես ծանր հանցանք կատարելու մասին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպայի հետ։ Համաձայնությունը կայացել է նրանում, որպեսզի դիտավորությամբ պայմաններ ստեղծեն, որ ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց:

Փոխլրացնելով միմյանց գործողությունները, գործելով խմբի կազմում՝ վերջիններս 2020թ. հոկտեմբերի 19-ին զորամասի շտաբում ենթակա երկու ստորաբաժանումների հրամանատարներին հրաման են տվել խուճապ տարածել զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զորամասի զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց։ Սակայն բարձրաստիճան սպաների կամքից անկախ հանգամանքներում դա տեղի չի ունեցել, քանի որ ենթակա ստորաբաժանումների հրամանատարները, հասկանալով տրված հրամանի ապօրինի լինելը, այդ մասին ենթակա զինծառայողներից որևէ մեկին չեն հայտնել:

ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ և N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպաներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 43-546-րդ հոդվածի 2-րդ մասին): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Հայտարարվել է նախաքննության ավարտ, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular