ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորը՝ «խաղաղություն ըլնի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է յուրաքանչյուր ազգի ու պետության գոյության անկյունաքարային հիմքերն ավանդույթներն ու սովորությունները, այդ թվում առասպելներն ու լեգենդներն, հենց, սրանք են կազմում այն առանցքը, որը մեկ հավաքական կերպարում ամբողջացնում են տվյալ ազգի համայնապատկերը։

Այն իրականությունը, որ այսօր ապրում է հայ հասարակությունն ամենանախանձելիներից չէ, քանի որ ականատես ենք դառնում, թե ինչպես են փշրվում մեր «պատմական կարծրատիպերը», որի մասին դեռևս 5 տարի առաջ հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնը, որ պետք է հրաժարվել այդ «պատմական կաղապարներից»։ Ավելին, այսօր հենց հայ հանրության ձեռամբ Նիկոլ Փաշինյանն ազատվում է այդ կաղապարներից՝ հերթով ջարդելով հայ ազգի ավանդապաշտ ու հինավուրց լինելու փաստի մասին պնդումները։

Ասեմ ավելին, նա դա անում է մեծագույն հաճույքով ու աննախադեպ ջանասիրությամբ։ Այս դրույթի կյանքի կոչումն կարևոր է Փաշինյանի նման անհայրենիք կառավարչի համար, քանի որ զոմբիացած ու բթացած հասարակության հետ աշխատելն ինչ խոսք հեշտ է, իր դեպքում նաև` հաճելի։ Գաղտնիք չէ նաև, որ ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին՝ պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը:

Այսօր մենք Հայաստանում ապրում ենք այդպիսի ժամանակներում։ Մյուս կարևոր դրվագը, որին արդեն լծվել են փաշինյանական պատուհասները կրթության ոլորտն է, քանի որ հենց կրթությունն է մարդու դաստիրակության ակունքը և այն դեգրադացնելուց և գլոբալիզմի մեջ ուրճացնելուց հետո շատ ավելի դյուրին է լինելու պետականության ու հայեցության մխսման իրենց սատանայական պրոյեկտի իրականացումը։

Ամենօրյա արհեստական տեսարաններ, մարդկանց խոսույթում փողոցային մակարդակի խոսակցությունների տիրաժավորում, կուլտուր-կենցաղային տրամաբանության հեգեմոնացում, իսկ ինչը գաղափարական է ու ազգային` մնում է լուսանցքից անդին։ Մարդկանց համար հաճելի է տեսնել ասֆալտած մայրուղիներ ու գեղեցիկ կահավորված փողոցներ, հատկապես խոցելի խմբի համար, որոնք հանդիսանում են Նիկոլի իշխանության ողնաշարը, անկյունաքարային է թոշականպաստային քաղաքականության իրականցումը։ Մարդը թքած ունի՝ սահման, անվտանգություն բանակ, նրան պետք է կուշտ ստամոքս, ուրիշ ոչինչ։

Պետության ու պետականության հարցերը նման զանգվածների համար ոչ միայն հետաքրքիր չեն, այլ առաջին հերթին հասու չեն, նրանք ունեն այլ օրակարգ՝ օրական սննդի ընդունում և տաք անկյուն, մնացածը՝ թքած ու հենց դրա համար նման տեսակներն ազգ ու կրոն չեն ճանաչում, նրանք կարող են ապրել յուրաքանչյուր դրոշի ներքո։ Այսինք Փաշինյանի համար ամենանպաստավոր իրականությունն է, երբ մարդը ծափ է տալիս ասֆալտի ու ջրագծի համար, իսկ մոտ 10 ամիս պաշարված ու սովահարության մատնված արցախցու վրա ուղղակի թքած ունի։ Նիկոլը հասել է նրան, որ պատերազմի հնարավոր ռիսկերի մասին անընդհատ խոսելով՝ «խաղաղություն» կոչված օրակարգը մարդկանց բերանին սարքել է ծամոն, և մարդիկ իրենց ամեն երկրորդ խոսքում նշում են, թե՝ «այ մարդ, կարևորը խաղաղություն ըլնի»։ Ասվածի հետ կապված բերենք ամենաթարմ օրինակը․ Կոռնիձորում ապրող տարեց տղամարդը, ասում է, թե ինքը գոհ է Փաշինյանից, քանի որ իրենց համար կարևորը «խաղաղությունն» է, իսկ մինչ այդ հայտնում, թե թոռնիկը գտնվում է Արցախում և չի կարողանում գալ։ Ահա այսպիսի մարազմ ժամանակներ են, որոնց մասին նշվում էր Աստվածաշնչյան ժամանակներից սկսված։

Ամփոփելով նշենք կարևորը․ այսօր Հայաստանի աղետալի ընթացքը կասեցնելու համար, ի թիվս բազմաթիվ անհրաժեշտ քայլերի, պետք է վերականգնել տաբուների, սրբությունների, ավանդույթների համակարգը, սա զուտ իրավիճակի հրամայական է։

 Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular