ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ են հնչել Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կենտրոն վարչական շրջանում կրակոցներ են արձակվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկությունները ճշտելուց հետո Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են ենթադրյալ կասկածյալ կրակողների ինքնությունը, երբ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ նրանք գտնվում են Խորենացի փողոցում։

Ոստիկանները ապօրինի զենքի առուվաճառքի, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ, 28-ամյա Սուրեն Մ․-ին և 29-ամյա Հայկ Ս․-ին․ վերջիններս լինում են Հայկ Ս․-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենայով։ Արդեն տեղում պարզվում է, որ զենքի առուվաճառքի հետ կապված՝ զենքը փորձարկելու նպատակով նրանք բարձրացել են Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի տանիք, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ և անկանոն կրակոցներ արձակել, իսկ հետո տանիքից իջել, Սուրեն Մ․-ն զենքը թողել է իր տանը, իսկ կրակված պարկուճները նետել շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մեջ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Հայկ Ս․-ի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է կրակված 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, իսկ Սուրեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։ Սուրեն Մ․-ն և Հայկ Ս․-ն Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular