Վրաստանի հայ համայնքը, ի զորակցություն Արցախի, ակցիա կանցկացնի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանի հայ համայնքը կոչ է անում բոլորին հավաքվել Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում՝ ի զորակցություն Արցախի և Արցախի ժողովրդի:
«Այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է պաշտպանի և սատար կանգնի Արցախին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արցախը 260 օր է՝ գտնվում է շրջափակման մեջ։