ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հանդիպումը կայացել է Բլեդի համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցության նպատակով Սլովենիա այցի ընթացքում: 

Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը: ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը:

ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:  

Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ արդյունավետ փոխգործակցությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular