ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին․ Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել:

Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր ուղարկեն Ակնա (Աղդամ)՝ իբր Արցախի ժողովրդին «օգնության» նպատակով: Նրանց թատերական ու սադրիչ մեքենաները գտնվում են իրենց վերահսկողության տարածքում և չեն կարող անցնել արցախյան անցակետը:

Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին՝

1. Եթե այդքան շատ եք անհանգստանում Արցախում սննդի սղության խնդրով, ապա ինչու՞ այսքան ժամանակ չեք բացում Բերձորի (Լաչինի) միջանցքը և չեք թույլատրում, օրինակ, հուլիսի 26-ից միջանցքի մուտքի մոտ կուտակված հումանիտար բեռների մուտքը:

2. Ինչու՞ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են և նույնիսկ մահանում՝ ձեր կողմից հարուցված սննդի և այլ կենսական ապրանքների սուր սղության պատճառով:

3. Եթե դա իրոք հումանիտար բեռ է, ապա ինչու՞ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով չեք ուղարկել բեռը, այլ ստիպված ներգրավել եք ձեր փաստացի ենթակայության տակ գործող Կարմիր մահիկին՝ միաժամանակ փչացնելով այդ կառույցի չեզոք ու ապաքաղաքական հեղինակությունը:

4. Ստուգե՞լ եք միջազգային լաբորատորիաներում, որ հանկարծ ալյուրի արտադրման ու մատակարարման շղթայում ընդգրկված ադրբեջանցիները ալյուրի հետ թունավոր նյութեր խառնած չլինեն՝ ձեր իսկ կողմից խրախուսված հայատյացության ու հայասպանության քաղաքականության ոգով:

5. Արդյո՞ք հարցրել եք Իսրայելի իշխանությունների ձեր «արժանապատիվ» ընկերներին կամ այս ցեղասպանության սցենարի խորհրդատուներին, թե ինչ կանեին, եթե հայտնվեին նացիստական համակենտրոնացման ճամբարում և 261-օրյա կամ նույնիսկ 77-օրյա հալածանքներից հետո հանկարծ Հիտլերի «հումանիստ» անվամբ ճոխ ընթրիք առաջարկվեր նրանց:

6. Արդյո՞ք ձեր «հումանիստական» մտքով չի անցել, որ «օգնության» հասցեատիրոջը հարցնեք իր կարիքների ու դիրքորոշումների մասին, ինչպես ընդունված է ողջ հումանիստական աշխարհում:

7. Կարո՞ղ է հանկարծ ձեր սցենարիստները խորհուրդ տված լինեին ձեզ, որ նախօրոք ծանոթանայիք միջազգային իրավունքի հումանիտար սկզբունքներին՝ մարդասիրությանը, չեզոքությանը, անաչառությանը և անկախությանը, որոնք ամրագրվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 46/182 և 58/114 բանաձևերով: Եթե այո, ապա կասե՞ք, թե այդ չորս սկզբունքներից որ մեկին է համապատասխանում ձեր էժանագին շոուն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular