ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ում հենց այս պահին 120 հազար մարդ իրական միջնադարյան պաշարման մեջ է. ո՞րն է հաջորդ քայլը՝ ոչինչ․ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարբաղում հենց այս պահին՝ մեր խոսելու ընթացքում, 120 հազար մարդ իրական միջնադարյան պաշարման մեջ է Լաչինի միջանցքի փակման պատճառով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, Սլովենիայում, Բլեդի ռազմավարական համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մի կողմից մենք ունենք բոլոր ինստիտուտներն ու գործիքները, որոնք հարկավոր են ճգնաժամերն ու կոնֆլիկները ղեկավարելու համար, մյուս կողմից իրական կոնֆլիկների ու ճգնաժամերի պարագայում, մենք տեսնում ենք, որ այս գործիքներն ու ինստիտուտներն արդյունավետ չեն», - ասել է Միրզոյանը։

Նա հայտարարել է, որ Լաչինի միջանցքը, որը ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովելու համար, որ մարդիկ կարողանային ազատ տեղաշարժվել և այն կյանքի ճանապարհ է, Ադրբեջանն արդեն 8 ամիս է փակել է, իսկ հունիսի 15-ից արդեն ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտնում Լեռնային Ղարաբաղ։

«Որպեսզի լավ պատկերացնեք իրավիճակը, այսպես ասեմ՝ մոտ 2 հազար հղի կին, 30 հազար երեխա, 20 հազար ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ չեն ստանում սնունդ, դեղորայք։ Ադբեջանը նաև խափանել է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Հայտարարություններ են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի հատուկ փորձագետները, այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ փորձագետներ, Եվրոպայի խորհուրդը և այլն։ Բազմաթիվ ինստիտուտներ, հեղինակավոր կառույցներ, կազմակերպություններ, անհատներ հստակ փաստել են, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով ԼՂ-ում առաջացել է հումանիտար ճգնաժամ, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այսպիսով ո՞րն է հաջորդ քայլը՝ ոչինչ», - հայտարարել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև փաստեց՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանն՝ այս մոլորակի ամենաբարձր իրավական մարմինը, երկու որոշում է կայացրել, ի՞նչ է հաջորդել՝ ոչինչ։

«Այսպիսով խնդիրը ինստիտուները կամ դրանց բացակայությունը չէ, այլ բան է հարկավոր։ Իմ կարծիքով՝ բացակայում է քաղաքական կամքն ու հարգանքը միջազգային կանոնների հանդեպ, ոչ միայն դրանց խախտողի կողմից, այլ բոլորիս կողմից։ Մենք՝ բոլորս, պետք է պատասխանատու զգանք այս կանոնները հարգելու համար, քանի որ այլընտրանքը քաոսն է, այլընտրանքն այն իրավիճակն է, երբ ուժեղն է ճիշտ, ու միշտ կարող է լինել մեկը, որ քեզնից ուժեղ է։ Մեզ համար նորմա՞լ է այս իրավիճակը, ի՞նչ պետք է անենք այս իրավիճակը հաղթահարելու համար», - ասաց Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular