ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու ընտրությունները մեկ էական ցուցիչ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունները մեկ էական ցուցիչ են։ Բոլոր այն քաղաքական ուժերը որոնք ընտրություններին մասնակցում են բացառապես Երևանի քաղաքային խնդիրները չարաշահելով, այլ ոչ քաղաքականացնելով ընտրությունները և այն կապելով Արցախի հետ, պարզապես թելում են գործող իշխանությունների թելը։

Փաստացի, նախօրեին քարոզարշավի ժամանակ, երբ լրագրողներից մեկը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանին հարցրել էր Արցախի մասին, վերջինս պարզապես հորդորել էր իրեն հարցեր տալ Երևանից։ Սա ընդամենը բնորոշում է ավագանու ընտրությունների վերաբերյալ գործող իշխանությունների մոտեցումները, նրանք ամեն գնով ցանկանում են կարևորագույն քաղաքական ընտրություններից մեկն ապաքաղաքականացնել և հանգեցնել միայն բացառապես Երևանի խնդիրներին վերաբերող ընտրության։

Այս հարցում, փաստացի գործող իշխանությունների դիրքերը փոքր–ինչ ավելի լավ են, քանի որ, ի տարբերություն իրենց ընդդիմախոսների իրենք են կառավարում քաղաքը և ավելի լավ են տեղյակ քաղաքի խնդիրներից, բացի այդ գումարն էլ հենց գործող իշխանությունների մոտ է։ Մնացած բոլոր ուժերը, որոնք փորձում են զերծ մնալ Արցախում ստեղծված իրավիճակի մասին գնահատականներ հայտնելուց, ըստ էության մասնակցում են ընդամենը Քաղպայմանագրի հաղթանակն ապահովելու նկատառումներով։

Հատուկենտ քաղաքական ուժեր են 14 մասնակիցներից, որոնք իրենց առջև խնդիր են դրել բացահայտել ոչ միայն Երևանի, այլ նաև ամբողջ հանրապետության և Արցախի խնդիրները, արձանագրում են, որ այս ընտրութունները հնարավորություն են Նիկոլ Փաշինյանի վարչախմբից ազատվելու և Երևանի ավագանու ընտրություններից հետո լայն իշխանափոխություն իրականացնելու։ Այդ ուժերից մեկն էլ «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Ըստ էության, մոտեցումների այս տարբերութունը վկայում է երկու հակադիր հոսանքների մասին։

Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, քաղաքային ընտրություններ են, և ավագանի անցնող և Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնող թիմն առաջին հերթին զբաղվելու է Երևան քաղաքի խնդիրներով, սակայն Երևանի ավագանու ընտրությունները նաև քաղաքական ընտրություններ են, ինչը նշանակում է, որ Երևանն է որոշելու հանրապետության հետագա քաղաքական ճակատագիրը, ուստի և պետք է ամեն ինչ անել Երևանի ավագանու ընտրություններում Քաղպայմանագրի պարտությունն իրականություն դարձնելու համար։

Անի Մանթաշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular