ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահներն Արցախում քննադատության են արժանանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում երեք երիտասարդների առևանգումը ռուս խաղաղապահների աչքի առջև, հերթական անգամ սրել է խոսակցություններն Արցախում ռուսական ներկայության և աշխատանքի արդյունավետության վերաբերյալ։ Տևական ժամանակ ռուս խաղաղապահները պարզապես չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունները և չեն ապահովում ինչպես Լաչինի միջանցքով անցումը, այնպես էլ արցախցիների անվտանգությունը։ Երեկ ևս առևանգումից հետո բողոքի ակցիա է տեղի ունեցել Արցախի հրապարակում, և հիմնական պահանջները ոչ միայն Հայաստանի իշխանություններից են, որոնք բացարձակապես չեն խառնվում Արցախում ստեղծված իրավիճակին և չեն փորձում ապահովել 120 հազար արցախցիների անվտանգությունը, այլ նաև ռուս խաղաղապահներից։

Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը նշել է, թե Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Լենցովն իր գործունեությամբ կամ անգործությամբ, հնարավոր է դիտավորությամբ, չի զիջում ԼՂԻՄ առաջին պարետ, հայատյաց տխրահռչակ գեներալ Սաֆոնովին։ Լենցովն, ի դեպ, արդեն իսկ ըստ մամուլի, հրաժարական է տվել իր պաշտոնից և վերադարձել է Ռուսաստան։ Առաջիկա օրերին Արցախում խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվելու՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո թվով 5-րդ հրամանատարը։ Այդ պաշտոնն արդեն իսկ զբաղեցրել են գեներալներ Ռուստամ Մուրատովը, Անաշկինը, Անդրեյ Վոլկովը և Ալեքսեյ Լենցովը։ Թերևս միայն Ռուստամ Մուրատովի օրոք մի շարք դրական տեղաշարժեր եղան, Մուրատովն անձամբ կարողացավ հասնել մի քանի տասնյակ ռազմնագերիների ազատ արձակմանը, մյուս պարագայում խաղաղապահներն առանձնապես խանդավառված չէին իրենց պարտականությունները կատարելով։ Թերևս այս հանգամանքը լուրջ վտանգում է Արցախում ռուսական ներկայությունը և արցախցիների շրջանում Ռուսաստանի նկատմամբ ատելություն բորբոքում։

Աննա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular